f

Անկախ

Սա հերթական ահազանգն է, որ Հայաստանը գնում է քաղաքացիական ազատությունների սահմանափակումների. Սամվել Մարտիրոսյան


Դժվար է ասել, թե ինչու է դատախազությունը հենց հիմա ներկայացրել համացանցով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու առաջարկը, առավել եւս, որ դատախազը փոխվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Մյուս կողմից Դատախազը վերջերս է հանդիպել ՌԴ ներկայացուցչի հետ, իսկ դուք գիտեք, որ դատախազության ներկայացված փաստաթղթում հենց ռուսական «Ռոսկոմնադզորի» փորձն է ներկայացվել որպես ամենալավը: Միգուցե էնտեղ ստացել է օրինակներ, թե ինչ հիանալի բան է «Ռոսկոմնադզորը»:

Ամեն դեպքում,   կառավարությունն անընդհատ փորձում է ինչ-որ միջոցներ ձեռնարկել ինտերնետում կարգավորումներ մտցնելու ուղղությամբ: Օրինակը, «ծանր վիրվորանքի» մասին հոդվածն է, որը փաստացի արդեն չի գործում, եւ հենց դրա չեղարկելուց հետո է սա մտնում: Միգուցե սա փորձարկումների հաջորդ փուլն է, թե ինչը կարող է աշխատել լավ, ինչը կարող է նաեւ չառաջացնել մեծ քննադատություն միջազգային հանրության մոտ, որովհետեւ կառավարությունը նաեւ ձգտում է միջազգային վարկանիշներում բարձր դիրքեր ունենալ»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ամեն դեպքում սա հերթական մի ինչ-որ ահազանգ է, որ Հայաստանը գնում է դեպի ավելի բարդ կարգավորումների, որոնք ենթադրում են քաղաքացիական ազատությունների սահմանափակումներ. «Ամեն դեպքում նման ձեւով ինտերնետի վերահսկողության փորձը լավը չի մի քանի պատճառով: Նախ, հենց փաստաթղթից երեւում է, որ ստեղծողները ինչ-որ նյուանսներ բաց են թողնում ինտերնետի կառուցվածքի հետ կապված: Առավելեւս, որ որպես դրական փորձ վերցնում են ռուսական «Ռոսկոմնադզորը», որը ոչ մմի ձեւով դրական փորձ չի կարելի համարել՝ սկսած ահռելի ծախսերից, վերջացրած նրանով, որ բոլորն էլ հասկանում են, որ «Ռոսկոմնադզորը» քաղաքական ցենզուրայի գործիք է մնացած հայտարարված բները շատ երկրորդական են»,-ընդգծեց փորձագետը:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Դատախազությունը դիմել էր կառավարությունը՝ առաջարկելով քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Որպես հիմնվորում նշվել է, որ դատախազությունը պարզել է, որ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Սամվել Մարտիրոսյան Գլխավոր դատախազություն Համացանց Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին