f

Անկախ

20 միավոր ստանալն այլևս շքեղություն է․ 13573 դիմորդներից միայն 191-ն են 20 բալ վաստակել


Այս տարվա ամենապահանջված քննական առարկան եղել է անգլերենը․ 13573 դիմորդներից  5587-ն այս առարկան են հայտագրել որպես քննական, ամենասակավամարդ քննական առարկաները եղել են իտալերենն ու իսպաներենը, որոնցից քննություն է հանձնել 2-ական դիմորդ։ Համաշխարհային պատմությունն այս տարի քննական առարկաների ցանկում չի եղել։ Իսկ քննական 9 առարկաներից արձանագրվել է ընդհանուր  191  20 միավոր։ Նշենք, որ 2021-ին դիմորդների թիվն ավելի փոքր էր, բայց 20 միավորներն ավելի շատ էին՝ 287։

Միասնական քննությունների հիմնական փուլի գնահատականներն ամփոփված են, ինչը հնարավորություն է տալիս այս տարվա արդյունքները համեմատել նախորդ տարվա ցուցանիշների հետ և դուրս բերել որոշ օրինաչափություններ։

Ավանդաբար հեշտ քննական առարկայի համբավ ունեցող օտար լեզուներից այս տարի բարձր միավորներ ստացողները քիչ են եղել։ Այսպես՝ անգլերենից քննություն է հանձնել 5502 դիմորդ։ Միջին միավորը 13,7 է։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություն հանձնած դիմորդների 9,7 տոկոսը։ Իսկ 18-20 միավոր է ստացել դիմորդների 20,5 տոկոսը։ 20 միավոր է ստացել ընդամենը 18 դիմորդ։ Նախկինում դիմորդներն  ամենաշատ 20 միավորները սովորաբար ստանում էին անգլերենից։ Այս տարի, կարծես, բացառություն է եղել։ Նախորդ տարվա համեմատ անգլերենի ցուցանիշները զգալիորեն վատթարացել են։ 2021-ին միջին միավորն ավելի բարձր էր՝ 14,5, անբավարար էր ստացել դիմորդների 8,3 տոկոսը միայն, իսկ առավելագույն միավորներ էր վաստակել 28,9 տոկոսը։

Գերմաներենից քննություն է հանձնել 93 դիմորդ։ Միջին միավորը 14,7 է։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 9,6 տոկոսը, իսկ առավելագույն միավորներ է ստացել 37,6 տոկոսը։ 20 միավոր ստացել է 1 դիմորդ։

Ի տարբերություն անգլերենի, գերմաներենի ցուցանիշները նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն բարելավվել են։ Այսպես՝ 2021-ին գերմաներենի միջին միավորը կազմել էր 13,6, անբավարարների տոկոսը՝ 14,3, գերազանց գնահատականների տոկոսն էլ՝ 15,5 (այս տարի 2,4 անգամ ավել են բարձր գնահատականներ ստացողները)։

Ֆրանսերենից քննություն է հանձնել 63 դիմորդ։ Միջին միավորը 13,4 է։ Անբավարար է ստացել քննություն հանձնողների 7,9 տոկոսը։ Իսկ 18-20 միավոր ստացել է դիմորդների 23,8 տոկոսը։ 20 միավոր է ստացել 1 դիմորդ։

2021-ին ֆրանսերենի միջին միավորը կազմել էր 14,7, անբավարարները՝ 8,1 տոկոս, իսկ առավելագույն միավորներ  ստացողները այս տարվանից 2,2 անգամ քիչ են եղել՝ 10,8 տոկոս։

Իտալերենից քննություն հանձնած 2 դիմորդից մեկը 19.75 է ստացել, մյուսը՝ 18.5: Իսպաներեն հանձնած մեկ դիմորդ կտրվել է՝ 7,25, մյուսը  17 է ստացել:

Ռուսերենից ցածր գնահատականներն ավելի սովորական են ու հաճախակի են արձանագրվում։ Այս տարին բացառություն չէ։ Ռուսերենից քննություն է հանաձնել 326 դիմորդ, միջին միավորը՝ 11,15 է։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 17,2 տոկոսը։ Առավելագույն միավորներ ստացել են 5 դիմորդներ կամ քննություն հանձնողների 1,5 տոկոսը։ Նրանցից միայն 1-ն է 20 ստացել։

Նշենք, որ 2021-ին ռուսերենի միջին միավորը 12,76 էր, անբավարար էր ստացել քննություն հանձնողների 7,7 տոկոսը, իսկ առավելագույն միավորներ էր ստացել 11 տոկոսը։ Ռուսերենից ցուցանիշների անկումը շեշտակի է։

Բնագիտական առարկաներն այս անգամ զարմացնում են 20 միավորների առատությամբ։ Բայց զարմանքն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ հումանիտար առարկաներից արձանագրվող բարձր գնահատականները կրճատվել են, իսկ բնագիտական առարկաներինը՝ ոչ։

Քիմիայից քննություն է հանձնել 1204 դիմորդ, միջին միավորը 12,87։ Այս տարի քիմիայից անբավարար է ստացել քննություն հանձնողների 22,25 տոկոսը։ Առավելագույն 18-20 միավոր ստացել է դիմորդների 28,15 տոկոսը։ 20 միավոր ստացել է 61 դիմորդ։

2021-ին քիմիայի միջին միավորը ավելի բարձր է եղել՝ 13,36։ Նախորդ տարի ավելի քիչ են եղել նաև անբավարար ստացողները՝ 16,5 և գերազանց ստացողները՝ 26,1 տոկոս։

Կենսաբանությունից քննություն է հանձնել 1587 դիմորդ։ Միջին միավորը 11,93 է։ Անբավարար է ստացել քննություն հանձնած դիմորդների 26,5 տոկոսը, իսկ 18-20 միավոր է ստացել 18,1 տոկոսը։ Կենսաբանությունից  20 միավոր է ստացել 16 դիմորդ։

Նախորդ տարվա համեմատ կենսաբանության ցուցանիշները մի փոքր վատթարացել են։ 2021-ին կենսաբանության միջին միավորը 12,75 էր, անբավարարների տոկոսն ավելի քիչ էր՝ 21,2, իսկ գերազանց ստացողների տոկոսն ավելի բարձր էր՝ 23,6։

Ֆիզիկայից քննություն է հանձնել 1524 դիմորդ։ Միջին միավորը 11,36 է։ Անբավարար է ստացել քննության մասնակիցների 27 տոկոսը։ Իսկ 18-20 միավոր է ստացել դիմորդների 13,1 տոկոսը։ 20 միավոր է ստացել 25 դիմորդ։

Նախորդ տարվա համեմատ ֆիզիկայի ցուցանիշները զգալիորեն վատթարացել են։ 2021-ին ֆիզիկայի միջին միավորը 12,63 էր, անբավարար էր ստացել ավելի քիչ դիմորդ՝ 20,7 տոկոսը, իսկ գերազանց ստացողներն ավելի շատ էին՝ 21,1 տոկոսը։

Աշխարհագրությունից միասնական քննություն է հանձնել 125 դիմորդ։ Միջին միավորը կազմել է 12,74։ Անբավարար է ստացել դիմորդների 9,6 տոկոսը։ Իսկ 18-20 միավոր է ստացել քննություն հանձնածների 8,8 տոկոսը։ Աշխարհագրությունից որևէ դիմորդ 20 միավոր չի վաստակել։

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է բարձր գնահատականներ ստացած դիմորդների թիվը։ 2021-ին աշխարհագրության միջին միավորը կազմել է 13,99, անբավարար է ստացել 10,2 տոկոսը, իսկ գերազանց գնահատակններ է ստացել 23 տոկոսը (այս տարի գերազանց ստացողների թիվը կրճատվել է 2,6 անգամ)։

Մաթեմատիկայից միասնական քննություն հանձնել է 5295 դիմորդ։ Միջին միավորը 11,04 է։ Անբավարար է ստացել դիմորդների 20,2 տոկոսը։ 18-20 միավոր վաստակել է 6 տոկոսը։ 20 միավոր ստացել  է 40 դիմորդ։

Նախորդ տարվա համեմատ այս տարի մաթեմատիկայի ցուցանիշները մի փոքր բարելավվել են։ 2021-ին մաթեմատիկայի միջին միավորը եղել է 10,47, անբավարարների տոկոսը՝ 22,5, գերազանց գնահատականներինը՝ 4,9։

Դիմորդներն առանձնապես աչքի չեն ընկել նաև հայագիտական առարկաների փայլուն գիտելիքներով։ Հայոց լեզու և գրականությունից այս տարի քննություն է հանձնել 5142 դիմորդ։ Միջին միավորը կազմել է 11,95։ Անբավարար է ստացել քննություն հանձնողների 15,7 տոկոսը, իսկ առավելագույն՝ 18-20 միավոր է ստացել 9,8 տոկոսը։ Նշենք, որ այս առարկայից 20 միավոր ստացել է 13 դիմորդ միայն։

Հայոց լեզու և գրականություն առարկայի ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշներից շատ չեն տարբերվում։ 2021-ին միջին միավորը կազմել է 12,6, անբավարարների տոկոսը՝ 13, գերազանց գնահատականներինը՝ 9,6։

Հայոց պատմությունից քննություն է հանձնել 1439 դիմորդ։ Միջին միավորը՝ 12,74 է։ Անբավարար է ստացել քննության մասնակիցների 19 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել դիմորդների 21,26 տոկոսը։ 20 միավոր է վաստակել 15 դիմորդ։

Նախորդ տարվա համեմատ Հայոց պատմության ցուցանիշները վատթարացել են։ Այսպես՝ 2021-ին հայոց պատմության միջին միավորը 14,66 էր, անբավարար էր ստացել դիմորդների 9,8 տոկոսը միայն, իսկ գերազանց ստացողներն անհամեմատ ավելի շատ էին՝ 37,1 տոկոս։

Լուսանկարները՝ ԳԹԿ-ի

 

կրթություն միասնական քննություն բուհական ընդունելություն ընդունելության քննություններ խմբագրի ընտրանի ԳԹԿ Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին