f

Անկախ

«Գույներ կան, որ այնքա՜ն տաք են ու հայկական․․․». Յանա Դավիթյան


Յանա Դավիթյանը 10 տարեկան է։ Սովորում է Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում։

Օրերս, Երևանի ամենաարվեստային անկյունում ՝ «Արթ Կվարտալում» տեղի ունեցավ Յանայի առաջին անհատական ցուցահանդեսը։ Յանան սկսել է նկարել ինքնուրույն շատ փոքր տարիքից, իսկ յոթ տարեկանից հաճախում է նկարչության դասերի։ Յանայի նկարներում ամեն բան անսովոր գեղեցիկ է ու էսթետ։

«Ես մանկապարտեզ էի գնում, երբ հասկացա, որ շատ եմ ուզում նկարել։ Ուզում եմ իմ նկարներով Հայաստանի մասին  պատմել։ Հայաստանն աշխարհի ամենատաք գույներով երկիրն է ինձ համար, սիրում եմ Սարյանի գույների մեջ լինել, սիրում եմ ավելի շատ բնության մեջ նկարել։ Երբ մեծանամ, կնկարեմ մեր բոլոր սարերն ու ձորերը, հենց էնտեղ նստած․․․Շնորհակալ եմ, որ եկել եք նայելու իմ նկարները:»․ հուզված ձայնով ասաց Յանան իր բացման խոսքում՝ ցուցահանդեսի հանդիսավոր արարողության ժամանակ։

Իսկ ցուցահանդեսը նախաձեռնել էր Յանայի մորաքույրը՝ Լիանա Հայրապետյանը, որը մեծ հոգատարությամբ ընտրել էր Յանայի բազմաթիվ նկարներից ամենակարևորները, հրավիրել էր Յանայի ընկեներին և ուսուցիչներին, բազմաթիվ հյուրերի և արվեստագետների, կազմակերպել էր շատ յուրահատուկ բացման արարողություն։

Ավագ սերնդի արվեստագետներից շատերը հաճելիորեն զարմացած էին փոքրիկ Յանայի տաղանդով և աշխատասիրությամբ և բոլորն էլ ցանկացան Յանային՝ ինչ էլ որ լինի երբեք չթողնել արվեստի աշխարհը, դա ի վերուստ տրված պարգև է, որին պետք է անմնացորտ նվիրվել։

Յանան հասցրել է նաև մասնակցել մրցույթների և նույնիսկ մրցանակի արժանացել։  

Նա աշնանը մասնակցել է Լեհաստանի Վուջ (Łódź) քաղաքում անցկացվող «Ասյա Կովալչևսկայի» անվան մանկապատանեկան նկարչության 2 -րդ միջազգային մրցույթին և  իր՝   «Ավանդական հարսանիք» աշխատանքով զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը,   նկարն ընտրվել է 108 աշխատանքներից։

Նյութը տրամադրել է ԱՐՏ PR ընկերությունը

Հայաստան Յանա Դավիթյան ԱՐՏ PR ընկերություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին