Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հեռանալուց հետո ժամանակավոր պաշտոնակատարկարող է նշանակվել այդ պաշտոնը նախկինոըւմ զբաղեցրած Թերեզա Մեյը։ Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը՝ հղում անելով Պահպանողական կուսակցության աղբյուրներին։ գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Մեյն այժմ «յուրահատուկ պաշտոն» է զբաղեցնում, քանի որ նա միակ քաղաքական գործիչն է, ով փորձ ունի ինչպես կառավարության ղեկավարման, այնպես էլ շարքային պատգամավորի։
«Նա գիտի իր գործն ու անվտանգության բոլոր հարցերը, նա ուղն ու ծուծով կուսակցական կին է, հաստատ շահագրգռված չէ ինքնուրույն առաջադրել իր թեկնածությունը և վստահելի կլինի»,- թերթի զրուցակիցները թվարկել են Մեյի արժանիքները։ Մեյը Ջոնսոնի նախորդն էր՝ զբաղեցնելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը 2016-ից 2019 թվականներին։ Այժմ նա շարունակում է մնալ Համայնքների պալատի անդամ։
Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ Բորիս Ջոնսոնը շուտով հրաժարական կտա։ Միաժամանակ նա ցանկանում է շարունակել վարչապետի պաշտոնը զբաղեցնել մինչեւ հոկտեմբեր, երբ տեղի կունենան իշխող կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ջոնսոնի հեռանալը ձախողում չի համարում։