f

Անկախ

Կառավարությունը մեզ խաբել է, մեր բնակարանները վաճառել են. Արզումանյան 8ա շենքի բնակիչների բողոքի ակցիան


Արզումանյան 8ա շենքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի մոտ: Բնակիչներից Մարիամ Հայտոսյանը լարգրողների հետ զրույցում նշեց, որ արդեն 4 տարի է՝ գտնվում են քաշքշոցի ու խաբեության մեջ:

Բանն այն է, որ կառավարության որոշմամբ «Նոբբի» ընկերությունը Աջափնյակում նոր շենք է կառուցել՝ Արզումանյան 8/1 հասցեում եւ 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները պետք է նոր շենքում բնակարան ստանան, սակայն, վերջերս բնակիչները պարզել են, որ այդ նոր շենքում բոլոր բնակարանները վաճառված են:

 

 

«Սկզբում հանգիստ էինք, մտածում էինք, որ չեն խաբի: Կառավարության որոշում է կայացվել, ըստ որի մեզ պետք է վերաբնակեցնեն նոր շենքում, բայց այդ որոշումը ոտնահարվում է: Մեզ այստեղից այնտեղ են ուղարկում, ասում են՝ ձեզ կպատասխանեն կառավարությունից, քաղաքապետարանից, թաղապետարանից ու այսպես ինչքա՞ն սպասենք: Պարոն Մաչյանը (Երեւանի փոխքաղաքապետ-խմբ) մեզ ասել է՝ ձեզ կտեղափոխենք 8/1 հասցե, բայց այդտեղ բնակարանները վաճառված են: Հիմա թող գա պատասխան տա, թե ինչու իր խոսքը չի կատարվում: Հիմա կարո՞ղ է էս հարցը Ալիեւը լուծի, ոնց տեսնում եմ՝ բոլոր հարցերը լուծելու է Ալիեւը, կարո՞ղ է մեր շենքի համար էլ դիմենք, հարցը լուծվի»,-ասաց նա:

Մարիամ Հայտոսյանը նշեց, որ իրենք իմացել են, որ իրենց կառուցվող շենքի բոլոր հնարականները վաճառվել է եւ իրենք մնացել են ավերակ շենքում. «Մենք պահանջում ենք, որ մեզ այդ վթարային շենքից դուրս գանք: նորակառույցը 5 մետր է հեռու մեր շենքից: Մենք համաձայնեցինք, որ կառուցեն, մենք տեղափոխվենք նոր շենք, բայց հիմա էլ բնակարանները վաճառել են: Մենք համաձայնությունը գրել ենք, որ համաձայն ենք տեղափոխվել, բայց թաղապետարանում պարզվում է, որ բնակարանները վաճառվել է: Հիմա էլ մեզ առաջարկում են եւս երեք տարի սպասել, եւս մի նորակառույց կկառուցեն, մեզ այնտեղ կտանեն, բայց հարց է՝ դա կանեն, թե չեն անի»:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Արթուր Կարապետյանը խոստացավ խոսել և փոխքաղաքապետ Մաչյանը կընդունի իրենց :

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս 2020 թվականի հուլիսին կառավարությունը որոշում է կայացրել, որ Աջափնյակում նոր շենք կառուցվի եւ Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն այնտեղ բնակարաններ ստանան: Կառուցապատողը «Նոբբի» ՍՊԸ-ն է, որը կառուցել է 8/1 շենքը եւ 8ա շենքի բնակիչներին վերաբնակեցնի նոր շենքում:

https://www.youtube.com/watch?v=sRQkFmkDfsI

Տեսանյութ ՀՀ Կառավարություն Բողոքի ակցիա Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին