Վիտամին D-ի չափից մեծ չափաբաժինն առաջացնում է սրտխառնոց, որովայնի ցավ, ոտքերի ցավեր, ականջներում ձայն, ծարավի ավելացում, փորլուծություն և քաշի կորուստ: Այս մասին նշված է BMJ Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում։ Գրում է Gazeta.ru-ն։
Այս ախտանշանները հայտնաբերվել են մի տղամարդու բուժման ընթացքում, ով դրանք ունեցել է գրեթե երեք ամիս: Բժիշկները պարզել են, որ տղամարդուն մինչև հիվանդանոց ընդունվելը ենթարկվել է վիտամին D-ի հավելումների ինտենսիվ ռեժիմի։
Նա օրական ընդունել է ավելի քան 20 հավելումներ առանց դեղատոմսի, որոնք պարունակել են 50000 մգ վիտամին D՝ օրական 600 մգ պահանջի դեպքում: Արյան անալիզների արդյունքում պարզվել է, որ վիտամին D-ի մակարդակը 7 անգամ բարձր է նորմալ մակարդակից։
Ըստ մասնագետների՝ վիտամին D-ի հիպերվիտամինոզը կարող է նաև առաջացնել քնկոտություն, շփոթություն, ապատիա, փսիխոզ, դեպրեսիա, ինչպես նաև հանգեցնել կոմայի, անորեքսիայի, սրտի ռիթմի խանգարման և երիկամային անբավարարության: Հնարավոր է նաև աչքի բորբոքում, հոդերի խնդիրներ և լսողության կորուստ: