f

Անկախ

«Հրապարակ». Ընդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը.ինչո՞ւ են պահում աշխատավարձերը


«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է ԱԺ պատգամավորներին: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12- րդ կետով՝ կարգադրում եմ. Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- կարդում ենք պաշտոնական հրամանում:

Բնականաբար, ԱԺ կայքում սույն հրամանի հետ հավելված չի ներկայացվել, եւ հասկանալի չէ, թե խոսքը որ պատգամավորների եւ, առհասարակ, ինչ գումարի մասին է: Սակայն, մեր տեղեկություններով, դրամական պարգեւի արժանացել են միայն «Քաղպայմանագրի» պատգամավորները: Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականներին խորհրդարանի ղեկավարը պարգեւատրել է թերեւս նրա համար, որ հնազանդորեն դակում են մայր օրենքն աղճատող՝ իշխանության թիվ մեկ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի երկնած նախագծերը:

«Ոչ, մենք պարգեւատրում չենք ստացել, ավելին՝ վերջին երկու ամիսներին ընդդիմադիր պատգամավորներից շատերիս աշխատավարձերից էականորեն պահումներ են արվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Որոշ տեղեկություններով, խոսքը 150-300 հազար դրամ պահումների մասին է: Վերջին ամիսներին՝ դիմադրության շարժումը սկսվելուց հետո, դրանից էլ առաջ, երբ ընդդիմադիրները մեկնել էին Արցախ, սակայն Բերձորից նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ԱԺ ղեկավարությունը նիստերից ու քվեարկություններից բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ էր արել՝ հաշվի չառնելով, որ ընդիմադիրները հայտարարել են քաղաքական բոյկոտի մասին:

Պահումները տարբեր պատգամավորների պարագայում տարբեր են՝ կախված այն հանգամանքից, թե որ հանձնաժողովի անդամ է տվյալ պատգամավորը, հանձնաժողովը որքան հաճախակի է նիստեր հրավիրել։ Հետեւաբար՝ որքան շատ են բացակայությունները, այնքան մեծ է պահվող գումարը: «Պատգամավորներ կան, որ հունիս ամսին 200 հազար դրամ աշխատավարձ էլ չեն ստացել»,- ասաց մեր աղբյուրը:

Խորհրդարանում վերջին շաբաթներին խոսում են, որ ընդդիմադիրներից պահված գումարը, որը համարվում է տնտեսում, ԱԺ ղեկավարությունը բաշխել է ՔՊ-ականների միջեւ․ երեկվա կարգադրությունը, ըստ էության, հաստատեց այդ տեղեկությունը: Ավելին՝ տեւական լռությունից հետո ՔՊ-ականները երեկ կրկին հիշեցին ընդդիմությանը եւ խորհրդարանի արտահերթ նիստում առանձնակի ժրաջանությամբ «անդրադարձան» նրանց՝ թերեւս փորձելով արդարացնել ստացած պարգեւավճարները: Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, վերլուծեց ընդդիմության վերջին օրերի գործողությունները եւ եզրահանգեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փողոցում չեն, այստեղ չեն, երբ նրանց հարցնում են՝ վերադառնալո՞ւ են ԱԺ, նրանք ասում են՝ վերադառնալու ենք մեր օրակարգով։ Լավ, ո՞րն է իրենց օրակարգը»։

Ապա շարունակեց. «Իսկ նրանց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետեւյալով՝ հրաժարականներ իրենց պաշտոններից այստեղ, մի քանի հոգու դեպքում էլ՝ մանդատներ վայր դնելը: Հետեւաբար` կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգն ԱԺ-ից գլխիկոր փախչելն է»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նկատեց՝ ընդդիմությունը հայտնի է կառավարության հասցեին բոցաշունչ մեղադրանքներով եւ դրանց հիմքում միշտ բանակն է դնում, մեղադրում, թե իշխանությունը բանակ չի ուզում․ «Իսկ ո՞ւր է ընդդիմությունը, որ կարծիք ասեր այս փաթեթների վերաբերյալ, սուր հարցեր տար պաշտպանության նախարարին»։ Ռուբինյանն ասվածին հավելեց․ «Որ փողոցում լինեին, կասեինք՝ փողոցում են, բայց ո՛չ փողոցում են, ո՛չ այստեղ։ Տարօրինակ իրավիճակ է»։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւս խոսքն ուղղեց ընդդիմությանը, ասաց, որ երբ հարցը հասնում է հայրենիքի պաշտպանությանը, ընդդիմությունը նախընտրում է Երեւանում պաշտպանել հայրենիքը, իսկ երբ հարցը հասնում է եռամսյա հավաքներին, գերադասում է հանդես գալ որպես «կիսապաշտպան»։

Ռուբեն Ռուբինյանն Արսենյանի ելույթը եւս որպես առիթ օգտագործեց ու հավելեց․ «Ես կասեի՝ ոչ թե կիսապաշտպան, այլ՝ 4-րդ մրցավար»։ Իսկ խորհրդարանը նոն-ստոպ ռեժիմով քննարկում էր «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՔՊ պարգևատրում Ազգային ժողով Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին