f

Անկախ

Արտերկրի մասնագետներին Հայաստանում գիտական խմբեր ստեղծելու հնարավորություն ընձեռեք․ գիտնականի առաջարկը կառավարությանը


 «Չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, բայց մենք երբևէ որևէ գիտական հետազոտության առաջարկ չենք ստացել կառավարությունից»,- ասում է  ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնալոգիա» գիտաարտադրական կենտրոնի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանը։ Նրա ղեկավարած լաբորատորիան եզակի է հանրապետությունում․ ուսումնասիրում է հանքահումքից և երկրորդային թափոններից մետաղների մանրէաբանական կորզման եղանակները և այդ  ոլորտում մեծ հաջողություններ է արձանագրել և ճանաչված է միջազգային հանրության կողմից։

 «Նախաձեռնությունը միշտ մեր կողմից է եղել, դիմել ենք այդ բնագավառում զբաղված ընկերություններին, փորձել ենք հասկանալ նրանց խնդիրները և օգնել, ներկայացրել ենք մեր առաջարկությունները, փորձել ենք համագործակցել։ Այսինքն մենք պետական առաջարկ, պատվեր երբևիցե չենք ստացել։ Որոշ դեպքերում մեր ակտիվության արդյունքում հետաքրքրություն է առաջացել, մեզ դիմել են որոշ մասնավոր ընկերություններ, որոնց հետ աշխատել ենք։ Համագործակցությունը միշտ էլ  հաջողությամբ է ավարտվել, սակայն մեթոդը այդպես էլ չի կիրառվել։։ Պետք է նշեմ նաև, որ այդ համագործակցությունները համակարգային բնույթ  չեն կրում»,- ասում է Վարդանյանը։

 Նրա կարծիքով՝ ավելի արդյունավետ կլինի, եթե կառավարությունը գիտնականներին որոշակի առաջադրանքներ տա՝ ելնելով տնտեսության կարիքներից։ Այդ պարագայում լայնածավալ և համալիր հետազոտությունների հնարավորություն կստեղծվի։ Բանն այն է, որ

 «Մեր այս հետազոտությունները միջճյուղային են, այստեղ անհրաժեշտ են քիմիկոսներ, երկրաբաններ, մանրէաբաններ, քիմիական անալիզի մասնագետներ, ապարագետներ, պետք է համալիր հետազոտություն իրականացվի։ Իհարկե, Գիտության կոմիտեի կողմից հայտարարվող  թեմատիկ ֆինանսավորման մրցույթները որոշ հնարավորություններ ընձեռում են  հետազոտություններ իրականացնելու համար, բայց այստեղ սահմանափակ է հնարավորությունը, քանի որ  խմբերն առավելագույնը 4 հոգուց կարող են բաղկացած լինել»,- ասում է նա։

 Վարդանյանը նաև կարևորում է, որ վենչուրային կապիտալ ստեղծվի կիրառական պոտենցիալ ունեցող գիտական արդյունքները լաբորատոր մասշտաբից կիսաարտադրական կամ արտադրական մասշտաբի հասցնելու համար։

 «Ձեռնարկատերը, բնականաբար, չի ուզում իր միջոցները ռիսկի ենթարկել։ Բայց վենչուրային կապիտալը հենց նման փորձնական հետազոտությունների համար է»,- ասում է նա՝ հավելելով, որ վերջին շրջանում կառավարությունը դեմքով շրջվել է դեպի գիտությունը, ինչն էլ հույս է ներշնչում, որ գիտության ոլորտի խնդիրներն աստիճանաբար կլուծվեն։ 

Գիտության ոլորտի խնդիրներից Վարդանյանը շեշտում է նաև կադրերի հարցը։ Ասում է՝ առանց որակյալ և պահանջված կադրերի գիտության զարգացումն անհնար է։

 «Առաջին հերթին բարեփոխումները պետք է սկսել պահանջված և որակյալ կադրերի պատրաստումից՝ և բուհերում, և հետբուհական համակարգերում։ Պետք է օգտագործել ոչ միայն մեր բուհերի պոտենցիալը, այլ նաև արտասահմանում կայացած և գիտական մեծ հաջողություններ արձանագրած  մեր հայրենակիցների, ինչու չէ նաև այլազգի գիտնականների ներուժը։ Դրան զուգահեռ կարելի է աջակցել երիտասարդներին՝ կրթություն ստանալ կամ իրենց կրթությունը շարունակել արտերկրի ուսումնական հաստատություններում։ Մենք չպետք է սահմանափակվենք մեր ունեցած ներուժով, հիմա արագ կերպով որակյալ կադրեր պետք է պատրաստենք։ Արդեն կան մասնագիտություններ, որոնց գծով մասնագետներ Հայաստանում գտնել չենք կարող։ Հարկավոր է արագ տեմպերով խրախուսել գիտության զրագացումը, և հույսը չդնել միայն մեր ներուժի վրա»։

 Վարդանյանն ընդգծում է՝ հեծանիվ հորինելու ժամանակ չունենք․ պետք է աշխարհի լավագույն փորձը տեղայնացնենք, հրավիրենք արտասահմանյան մասնագետների, նրանց ներգրավենք  կադրերի պատրաստման գործում։ «Ճիշտ կլինի, որ գիտության կոմիտեն, օրինակ՝ արտասահմանյան մասնագետներին հնարավորություն տա Հայաստանում 5 տարի ժամկետով գիտական խմբեր ստեղծել։ Ընդհանրապես  գիտությունն ազգային լինել չի կարող, առանց միջազգային համագործակցության հնարավոր չէ գիտություն զարգացնել։ Մինչև հիմա  մեր հնարավորություններն այդ առումով սահմանափակ են եղել, ինչն էլ իր ազդեցությունն է թողել գիտության այս վիճակի վրա»։

 Վարդանյանը դրական է գնահատում և առանձնակի կարևորում Գիտության կոմիտեի նախաձեռնությունը, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ գիտաշխատողներին 3-6 ամսով վերապատրաստվել արտասահմանյան բուհերում։ Ասում է՝ իր ղեկավարած Մանրէաբանական հայկական ասոցիացիայի միջազգային համագործակցությունների շնորհիվ իրենց ոլորտի մասնագետները՝ մանրէաբանները բազմիցս  նման հնարավորություն են ունեցել և ունեն դեռ 2010-ից։

 «Կադրերի պատրաստումն առաջնահերթ է մեր երկրի համար»,- ասում է նա։

Անդրադառնալով գիտության ոլորտում սերնդափոխության խնդրին՝ Վարդանյանն ասում է, որ Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայում ունեն  մինչև 35 տարեկան 4 աշխատակից․ «Իմ լաբորատորիայում գիտության նվիրյալներ են, երիտասարդներ, որոնք աշխատել են 68 հազար դրամով։ Փառք Աստծո, նրանք  կարողացել են այդ դժվարությունները հաղթահարել, կարողացել են կայանալ և գիտական նվաճումներ արձանագրել, գիտական հանրության կողմից ճանաչվել իրենց հետազոտություններով»,- ասում է նա՝ հավելելով, որ այդուհանդերձ պետք է  օբյեկտիվ պայմաններ   ստեղծենք գիտության զարգացման համար, որպեսզի միայն նվիրյալների հույսին չմնա գիտությունը։ 

« Ֆինանսավորման ավելացումը կարևոր քայլ է, բայց միայն առաջինն է, որովհետև դա շարժառիթ է, որ երիտասարդը գիտակցի՝ կարող է բարեկեցիկ կյանքով ապրել զբաղվելով գիտությամբ։ Եվ դրա շնորհիվ արդեն իսկ զգացվում է երիտասարդների հոսք դեպի գիտություն։ Հաջորդ քայլը պետք է լինի գիտության վերազինումը ժամանակակից սարքավորումներով ու ծրագրերով և տեխնոլոգիաներով»։

Վարդանյանը վստահեցնում է՝ ունենք ոլորտներ, որտեղ կարող ենք մրցունակ ու ներկայանալի լինել աշխարհի մասշտաբով և միևնույն ժամանակ ապահովել համապատասխան եկամուտ ու կայուն զարգացում մեր երկրի համար։ Բայց դրա համար կարևոր է, որ պետությունը համակարգային ու շարունակական քայլեր ձեռնարկի գիտության զարգացման ուղղությամբ։ 

«Գիտությունը բոլոր դեպքերում թանկ, բայց կենսական  հաճույք է, անընդհատ պետք է միջոցներ ներդնես և պարտադիր չէ, որ  այդ ներդրումներն այսօր կամ վաղը վերադառնան, բայց ի վերջո դրանք մի օր  վերադառնալու են։ Բոլոր դեպքերում գիտությունը պետական հոգածության կարիք ունի։ Առաջին քայլերն արված են։ Եվ գուցե 5-10 տարի հետո այսօրվա ներդրումների լավագույն պտուղներն արդեն կկարողանանք քաղել»,- ասում է նա։

 

 

գիտության ֆինանսավորում գիտություն խմբագրի ընտրանի Նարինե Վարդանյան Հայկենսատեխնալոգիա ԳԱԿ ՀՀ ԳԱԱ ՀՀ Կառավարություն Գիտության կոմիտե գիտության զարգացում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին