f

Անկախ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնալոգիա» ԳԱԿ-ում թափոններից մետաղների կորզման մանրէաբանական եղանակ են մշակել


Հայաստանում գիտնականները մշակել են էլեկտրոնային թափոնների մանրէաբանական վերամշակման եղանակ, որը հնարավորություն է տալիս դրանցից մետաղները կորզել առանց վնասակար արտանետումների և շրջակա միջավայրն աղտոտելու։ 

 ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնալոգիա» գիտաարտադրական կենտրոնի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ էլեկտրոնային թափոնների մշակումը մարդկության առջև ծառացած նոր լրջագույն մարտահրավերներից է։  «Գործածությունից դուրս եկած էլեկտրական և էլեկտրոնային թափոնները քաղաքային թափոնների ամենամեծ և ամենաարագ աճող մասնաբաժինն են կազմում։ Որպեսզի խնդրի էությունը պարզ լինի, նշեմ, որ  2021-ին էլեկտրոնային թափոնների համաշխարհային արտադրությունը կազմել է 40 միլիոն տոննա, 2022-ին ակնկալվում է, որ թափոնների ծավալը կհասնի 60 միլիոն տոննայի,- ասում է նա։-Էլեկտրոնային  թափոնները մեծ խնդիր են շրջակա միջավայրի համար․ դրանցում պարունակվում են բավականին մեծ քանակությամբ ծանր մետաղներ, իսկ շրջակա միջավայրի աղտոտվածությունը ծանր մետաղներով լուրջ սպառնալիք է էկոհամակարգերի և կենդանի օրգանիզմների համար»։

 Վարդանյանը նշում է, որ դրա հետ մեկտեղ էլեկտրոնային թափոնները նաև հարուստ երկրորդային աղբյուր են թանկարժեք և հազվագյուտ մետաղների համար։  «Չնայած միջազգային կարգավորող օրենսդրությանը,  էլեկտրոնային թափոնները դեռևս քիչ չափով են վերականգնվում։ Մեծ մասը չի վերականգնվում, դրանք հիմնականում թաղվում են հողում, մի մասն այրվում է, մի մասն էլ անօրինական կերպով տեղափոխվում է զարգացող երկրներ»,- ասում է նա՝ հավելելով, որ  այդ թափոնների մշակումը լուրջ մարտահրավեր է, և մարդկությունը փնտրում է մաքուր և արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան լուծել այդ թափոնների խնդիրը։ 

«Էլեկտրոնային թափոնները շատ բազմազան են իրենց կազմով, այդ պատճառով էլ դրանց մշակումը պահանջում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր առանձին դեպքում։ Առայժմ մենք զբաղվում ենք էլեկտրոնային թափոնների մաս կազմող տպագիր տպատախտակներով /պլատա/։ Դրանք կազմում են էլեկտրոնային թափոնների 5 տոկոսը, բայց առավել ամենաարժեքավոր մասը»,- ասում է նա։

 Վարդանյանը շեշտում  է, որ էլեկտրոնային թափոնների մշակման ավանդական, մեխանիկական  հրամետալուրգիական եղանակներն արդյունավետ չեն, քանի որ դրանք ուղեկցվում են շրջակա միջավայր վնասակար արտանետումներով, որոշ դեպքերում անգամ թափոնների քանակն է ավելանում նվազելու փոխարեն։ Այդ իսկ պատճառով  գնալով աճում է հետաքրքրությունը թափոնների մանրէաբանական մշակման նկատմամբ, քանի որ այն բնապահպանական  առումով անվնաս է։

 «Մյուս առավելությունը  մանրէաբանական մշակման գործընթացի պարզությունն է, բացի այդ, մեթոդը պահանջում է ավելի փոքր կապիտալ ծախսեր  և կարող է  ապահովել առանձին մետաղների ընտրովի կորզում»,- ասում է Վարդանյանը։

 Նա նշում է, որ իրենց լաբորատորիան տարիներ շարունակ զբաղվել է հանքային հումքից մետաղների մանրէաբանական կորզման հարցերի ուսումնասիրությամբ՝ , արձանագրելով հաջողություններ այդ ոլորտում։ Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են նաև թափոններով զբաղվել։ Արձանագրված հաջողությունների մասին առայժմ  գիտական հանրությանն իրազեկում են հրապարակելով հոդվածներ՝ միջազգային բարձր գործակցով ամսագրերում և միջազգային և տեղական գիտաժողովներին ակտիվ մասնակցությամբ։։

 «Գիտական նորույթն այն է, որ այս գործընթացներում օգտագործում ենք մանրէների յուրահատուկ խումբ, որոնց  աճեցումը քիչ ծախսատար է․ նրանք հիմնականում  օգտագործում են մթնոլորտի ածխաթթու գազը որպես ածխածնի աղբյուր և անօրգանական միացությունների քայքայման արդյունքում ստացված էներգիան, այսինքն ավտոտրոֆներ ենև հատուկ սննդարար նյութերի  կարիք չունեն։ Այդ մանրէների  գործունեության  արդյունքում առաջանում է  տարրալուծող լուծույթ, որն էլ իր հերթին իրականացնում է էլեկտրոնային թափոնների կենսատարրալուծումը,- ասում է Վարդանյանը։-  Մեր աշխատանքի մյուս կարևոր նորարարությունն  այն է, որ օգտագործում ենք մեր կողմից  Հայաստանի մետաղական հանքավայրերից մեկուսացված  մանրէները, որոնք արդյունավետ ենք երկրորդային հումքից մետաղները տնտեսապես արդյունավետ կենսակորզման  տեխնոլոգիայում կիրառելու համար։ Երրորդ  կարևոր նորարարությունն այն է, որ երկրորդային հումքը՝ թափոնները օգտագործվում են որպես ոչ միայն մետաղների կորզման աղբյուր, այլև  դրանց ոչ մետաղական մասը այսպես կոչված, օգտագործվում է մանրէների  համար  որպես մատրիքս ենսաթաղանթի առաջացման նպատակով։ Կենսաթաղանթի  ձևով աճելիս մանրէներն  ավելի բարձր արդյունավետություն և  կայունություն են ցուցաբերում»։

Վարդանյանը նշում է, որ ներկայում աշխատում են թափոններից մետաղների կորզման գործընթացը միափուլ դարձնելու ուղղությամբ․ ողջ աշխարհում այն երկփուլ գործընթացով է իրականացվում։

 Խոսելով արդյունքների կիրառականության հնարավորությունների մասին՝ նա ասում է, որ Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի աշխատակից,  կենսաբանական գիտությունների թեկնածու Արևիկ Վարդանյանը Wallonia Brusselsl International եվրոպական դրամաշնորհով աշխատում է Բելգիայի Լիեժի համալսարանում և այնտեղի  գործընկերների հետ արդեն իսկ սկսել են առաջարկվող տեխնոլոգիայի  կիսաարտադրական մասշատբներով փորձարկման  գործընթացը։

 Անդրադառնալով առաջնային հումքից՝ հանքաքարից մետաղների մանրէաբանական կորզման եղանակի կիրառման հնարավորություններին՝ Վարդանյանն ասում է, որ ոլորտի ընկերություններից երկուսի  հետ նման փորձեր  իրականացրել են, բայց 44-օրյա պատերազմը խաթարեց համագործակցությունը։ Նա նշում է՝ մետաղների մանրէաբանական կորզումն արդյունավետ է անգամ աղքատ հանքաքարի և հանքաթափոնների պարագայում, որոնք ներկայումս ամբողջ աշխարհում հանդիսանում են մետաղների կորզման հիմնական թիրախը։ Մանրէաբանական տարրալուծման  եղանակով մետաղների ստացումը արտադրական մասշտաբներով  կիրառվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Կանադան, Բուլղարիան, Ռուսաստանը, Իսպանիան, Չիլին, ՀԱՀ-ը։ Պղնձի համաշխարհային արտադրության 20-30 տոկոսը ստացվում է մանրէաբանական եղանակով։ Ցավոք սրտի լինելով հանքային ռեսուրսներով հարուստ երկիր, նշված նորագույն տեխնոլոգիաները դեռևս չեն կիրառվում Հայաստանում։ Պատճառը պղնձի արտադրության  ամբողջական շղթայի բացակայությունն է Հայաստանում։ Հայաստանը շարունակում է մնալ է պղնձի խտանյութ արտահանող երկիր։  

«Եղանակն էկոլոգիական տեսանկյունից անվտանգ է և քիչ  ներդրումներ է պահանջում։ Մանրէաբանական տարրալուծման եղանակի կիրառման ուղղությամբ  մեր տնտեսվարողների առաջին փոքր քայլերը հաջողությամբ պսակվեցին, սակայն դա տեղային բնույթ էր կրում և լայնամասշտաբ կիրառման հնարավորությունները դեռևս տեսանելի չեն։ Մինչդեռ  կամքի և  ցանկության դեպքում Հայաստանը ևս կարող է ոչ թե պղնձի խտանյութ, այլ  պղինձ  արտահանել, ինչը տնտեսապես ավելի շահավետ է՝ միևնույն ժամանակ զերծ մնալով շրջապատող միջավայրի վրա բացասական հետևանքներից»,- ասում է նա։

 

խմբագրի ընտրանի գիտություն գիտության ֆինանսավորում Հայկենսատեխնալոգիա ԳԱԿ հանքարդյունաբերություն պղինձ բնապահպանություն Էկոլոգիա Նարինե Վարդանյան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին