f

Անկախ

Հենց միջանձնային մակարդակից է պետք սկսել ելքեր որոնել. Ստեփան Դանիելյան


Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են, որոնց վրա ձևավորվում են մնացած բոլոր ինստիտուտները. հենց այդ հարաբերությունների կանոններն են, որ ոմանք կոչում են ազգային գաղափարախոսություն, ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, որոնց վրա ձևավորվում են քաղաքակրթություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աբրահամյան կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, իսլամը հենց այդ խնդիրն էին լուծում:

Հուդայականության մեջ կա 600-ից ավել պատվիրան ու կանոններ, քրիստոնեության մեջ՝ 10, իսլամում դա Շարիաթն է: Ինչի մասին են Պատվիրաններն՝ ընդամենը միջանձնային հարաբերությունների կանոնների մասին: Այդ պարզ կանոնները ժամանակին կարողացան աշխարհը փոխել: Հիմա դրանք մեզ համար շատ պարզ ու բնական են թվում, սակայն շատ դժվար փուլով են անցել, մինչև որ դարձել են այդքան պարզ ու բնական:

Միջանձնային հարաբերությունների վրա ձևավորվում են հանրություններ, իսկ հետագայում ազգային ու պետական ինստիտուտներ: Դրանք ունիվերսալ հասկացություններ են:

Հետագայում, Արևմուտքում, կրոնական ունվերսալ կանոններին եկան փոխարինելու աշխարհիկ կանոններ ու առաջացան սոցիալական նոր գաղափարախոսություններ, որոնք նույնպես փորձում են միջանձնային նոր հարաբերություններ ձևավորել, ինչի պատճառով հիմա ճգնաժամի մեջ են հայտնվել, սակայն դա այլ քննարկման թեմա է:

Ով ինչ կանոններ է ներդրում, համապատասխան հասարակություն ու հանրային ինստիտուտներ է ստանում, կամ էլ եթե դա չի հաջողվում, մնում է ցեղային ու կրոնական համայնքի մակարդակներում ու դուրս մնում քաղաքակրթությունից, ինչպես այսօր մենք:

Առանց նման կանոնների չի լինում Վստահություն, առանց որի հնարավոր չի միմյանց հետ հարաբերվել, առավել ևս դառնալ քաղաքական ազգ:

Հիմա Հայաստանի հիմնական խնդիրը դա է, մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու կանոններ ու սկզբունքներ, արդյունքում ունենք այն, ինչն ունենք, չկա Վստահություն միմյանց, հանրային, քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ:

Հենց միջանձնային մակարդակից է պետք սկսել ելքեր որոնել:

Արդյոք Հայաստանում կկարողանան սահմանափակ թվով մարդիկ միավորվել ու միմյանց միջև նման կանոններով հարաբերվել, իրենց վրա պատասխանատվություն վերցնելով, ու այդ մոդելը տարածել մնացածի վրա»:

Հայաստան Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին