f

Անկախ

SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային երկրորդ փառատոնը հատեց եզրագիծը


Հունիսի 24-ից հուլիսի 2-ը SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը պարի իսկական տոն դարձավ Երևանի հինգ հարթակներում, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։ Արդեն երկրորդ տարին փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Այս տարի SUMMEET-ին մասնակցեցին պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ Հանդիսատեսի դատին հանձնվեց 10 ներկայացում, 3 պերֆորմանս հանրային վայրերում, Հայաստանում առաջին անգամ արտադրված պարային VR-ինստալացիան և հանրահայտ Conny Janssen Danst ընկերության «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։

Ոլորտի մասնագետների և բոլոր հետաքրքրվողների համար փառատոնն ավանդաբար համալրում է կրթական ծրագիրը, որն այս տարի բաղկացած էր ժամանակակից պարի և ջազային պարի 9 անվճար վարպետաց դասերից Պարարվեստի պետական քոլեջում և հայ ու ռուս բանախոսների կողմից ներկայացված 3 դասախոսություններից Միրզոյան գրադարանում։

Փառատոնային մեկ օրն անցավ գեղատեսիլ Լոռիում։ Դեբետ գյուղի COAF Սմարթ կենտրոնում անցկացվեցին ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասեր և VR-ին ու ժամանակակից արվեստին նվիրաված դասախոսություն։ Իսկ թումանյանական Դսեղի հենց գյուղամեջում տեղի ունեցավ երկու պերֆորմանս, որոնց հանդիսատեսը հրավիրված էր գալ «իր աթոռով»։

SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ 

Հենց այդ պատճառով էլ յուրքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), ով 25-ից ավելի VR ֆիլմ է նկարահանել աշխարհի յոթ երկրներում։ Հայաստանում պարուսույցը համագործակցել է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ էլ փառատոնի օրերին հասանելի էր VR ներկայացումը:

Այս տարվա ծրագրում կարմիր գծով անցնում էին նորագույն տեխնոլոգիաները։ Փառատոնը սկսվեց գերմանական Fabien Prioville Dance Company-ի «12Fifty Mb/s» նախագծով, ուր կիրառվել էին Motion Capture տեխնոլոգիան, որը կատարողների շարժումները վերածում էր 3D մոդելների հանդիսատեսի սմարթֆոնների էկրանին, QR-կոդերը, որոնք սքանավորելով հանիդսատեսը կարող էր պարային հոլովակ դիտել, կարդալ հատված վեպից, կամ պիցցայի բաղադրատոմց, և NFC-տեխնոլոգիան, որոնք ստիպում են հանիդսատեսին հետևել կատարողների շարժումներին։

Բացի նոր տեխնոլոգիաների կիրառումից փառատոնը յուրացրեց նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Վալերիա Կասպարովայի «Պատկերներ» պերֆորմանսը ծավալվեց Դսեղի գյուղամեջում, իսկ երիտասարդ պարուսույց Նինա Հայրապետյանի «Գոց երկուստեք» դուետը՝ Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում։ Հայաստանյան հանդիսատեսի համար անսպասելի և անծանոթ ժանր էր Freestyle Basketball Choreography-ն, կամ Ballride-ը, որը Ballrider Vaggi-ն ցուցադրեց Դսեղի բնակիներին։

Եվ իհարկե, փառատոնի մարգարիտն էր հայկական ցուցադրությունը, որը միավորեց տարբեր ժանրերում և տարբեր ոճերում ստեղծագործող 7 հայ պարուսույցի։ Ցուցադրության շրջանակում Արինա Արարտյանը վերականգնել է իր՝ դեռևս 2005-ին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը։   

«Այն ժամանակ այս ներկայացումը գրեթե էքսպերիմենտ էր։ Ի տարբերություն այսօրվա, մենք աշխատում էինք տեղեկատվության բացակայության պայմաններում ու ստիպված էինք նորից «հեծանիվ հորինել»։ Սովորում էինք DVD-սկավառակներով, որոնք շատ քիչ էին ու խնամքով ձեռքից ձեռք էին փոխանցվում,- հիշում է պարուսույցը։- Հիմա ոլորտը շա՜տ է փոխվել։ Ժամանակակից պարի ամենատարբեր ուղղությունների հանդեպ մեծ հետաքրքրություն կա։ Ստեղծագործողները չեն վախենում նոր բաներ փորձել։ Մրցակցությունն էլ է մեծ, իսկ դա շատ կարևոր է։ Մի քանի տարի էլ, ու Հայաստանում ժամանակակից պարը բոլորովին այլ դիրքերում կլինի»։ 

«SUMMET-ը կապում է Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ»,- պարային մեկ շաբաթն ամփոփում է փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան։

SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոն Հայաստան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին