Հետաքրքիր է, որ ընդդիմության տարբեր «ճամբարներից» մարդիկ վերջին օրերին սկսել են հնչեցնել մտքեր, որոնք հրապարակայնորեն ձևակերպել էինք դեռ մարտի 30-ին՝ ազգային համակարգող մարմին ստեղծելու մեր կոչում։ Մասնավորապես հանրային մոբիլիզացիայի և պաշտպանության ոչ իշխանական ինստիտուտներ ստեղծելու մասով, մարզերում ոչ կուսակցական ցանց ստեղծելու մասով ևն։
Կոչը, հիշեցնեմ, ուղղված էր առաջին հերթին հենց ընդդիմադիր քաղաքական ուժերին։
Թվում է, թե կարելի է ուրախանալ, որ գոնե 3 ամիս անց այս մտքերը վերջապես տեղ են հասնում։ [Մտքերը կյանքի կոչելու հարցը դեռ մի կողմ դնենք]։
Բայց ուրախանալու բան չկա իրականում։
Խնդիրն այն է, որ, նախ՝ իրավիճակն այսօր ու 3 ամիս առաջ լրիվ այլ է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի շուրջ։ Նշանակում է, որ հիմա արդեն լրիվ վերանայել է պետք։ Ու դա պետք է շատ արագ արվի...
Երկրորդ խնդիրը. ռազմավարությունները նախատեսված չեն հատվածաբար իրագործելու համար։ Եթե անում ես Ա քայլը, բայց չես անում Գ, Դ, ... Ժ քայլերը, ապա դրանով ռազմավարությունը տապալում ես, այլ ոչ թե «10%-ով աշխատած ռազմավարություն»։
Երրորդը՝ անեկդոտ.
— Բալիկ ջան, անունդ ի՞նչ է։
Բալիկը լուռ է։
— Բալիկ ջան, խո՞ւլ ես։
— Վարդանիկ։
— Բալիկ ջան, դու կարո՞ղ ա տոռմուզ ես։
— Չէ՛, ձաձա, խուլ չեմ։
Կարեն Վրթանեսյանի ՖԲ գրառումը