f

Անկախ

Երվանդ Մկրտչյան․ «Նպատակս միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա լրացնելն է»


Ռումինիայի Կրայովա քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությանը Հայաստանը մասնակցեց 5 մարզիկով։
 1500 մետր մրցատարածությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 3,41,89 արդյունքով հաղթողի կոչումը նվաճեց վազորդ Երվանդ Մկրտչյանը: 
Ուրախալի է, որ այս  ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ  սահմանեց:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ հաղթանակը խթան է նոր նպատակների իրագործման ճանապարհին։


-Շնորհավորում ենք Ռումինիայում հաջողության հասնելու և հաղթական արդյունք գրանցելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել՝ մարզումներիս ընթացքում մոտիվացվելով։ Դրական էի տրամադրված, քանի որ պարապմունքների ընթացքում հասցրել էի վերլուծել սխալներս,ուղղել դրանք, աշխատել բացթողումների վրա և լավ մարզավիճակ ձեռք բերել։ 
Նշեմ, որ մրցումից առաջ չէի մտածում հաղթելու մասին։ Միայն ու միայն մտածում էի լավ արդունք գրանցելու մասին։  Տրամնադրվածությունս մարտական էր։ Ամեն բան շատ լավ դասաորվեց հենց կրակոցից (մեկնարկից)։


-Ձեր ելույթի, մրցակիցների, առաջիկա ծրագրերի մասին ի՞մչ կասեք։
-Բավական ուժեղ կազմ էր հացվաքվել, մրցակիցներս պատրաստված մարզիկներ էին։ Պայքարը Բալկաններում միշտ լարված է լինում։    Երբ վազքն ավարտվեց, զգացի, որ կարող էի մի փոքր ավելի լավ մասնակցել։ Ճիշտ է, հաղթեցի  ու ՀՀ նոր ռեկորդ սահմանեցի բայց, Ասծո կամոք, պիտի ձգտեմ ավելին անել։ Պետք է ամեն ինչ անեմ ու մոտ ժամանակներս  ավելի լավ արդյունք գրանցեմ։ Հուսով եմ, որ մարզչիս՝ Գրիգոր Բարսեղյանի հետ կանենք դա։ Նպատակս հիմա միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա լրացնելն է։
                                                                                                                                                           

աթլետիկա Սպորտ Երվանդ Մկրտչյան Բալկանյան երկրների առաջնություն հաղթանակ Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին