Հայկ Մարությանն ընդդեմ Sona Aghekyan (մեր վստահորդ) քաղաքացիական գործով (պատիվ, արժանապատվություն) մեր վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Ստորադաս դատարաններն անտեսել էին այն հանգամանքը, որ ՄԻԵԴ պրակտիկան հանրային իշխանության պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատական խոսքի ավելի թույլ ցենզ է նախատեսում, քան այլոց դեպքում և արձանագրել, որ «այս ամենից կոռուպցիայի հոտ է գալիս» արտահայտությունն իրենից ներկայացնում է զրպարտչություն:
Դրական ենք գնահատում Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելն ու հուսով ենք, որ Վճռաբեկ դատարանն իր դատական ակտով և մեկնաբանություններով կհամապատասխանեցնի հայրենի դատական պրակտիկան ՄԻԵԴ-ի նախանշած չափանիշներին ու ազատ խոսքը «կազատագրի» ապօրինի միջամտություններից:
Վարազդատ Հարությունյանի ՖԲ գրառումը