f

Անկախ

Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել


Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել, մասնավորապես, թուրքական անօդաչուների, այդ թվում՝ Բայրաքթարների կիրաառության հետ կապված: Մեր կորուստները կազմում են 88 տանկ, 64 զրահամեքենա, 137 քարշակվող և 17 ինքնագնաց հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության զենիթա-հրթիռային 21 համալիրներ Оса, Стрела-10 և Тор-М2КМ, հակաօդային պաշտպանության 6 ռադարներ, 2 Эльбрус օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, 2 С-300 զենիթա-հրթիռայաին համալիներ, 185 բեռնատար և այլ տրանսպորտային միջոցներ:

Կորուստների մասին տեղեկատվությունը չեմ մեկնաբանի, փոխարենն ուշադրություն եմ հրավիրում հետևյալ հանգամանքների վրա:

Արձանագրում առաջին՝ Bayraktar ТВ2 ֊ը հիմնականում ապահովել է թիրախային նշանավորման տվյալների փոխանցում հրետանային միջոցներին, այդ թվում՝ իսրայելական Spike-LR հրթիռային համակարգերի, որոնց կրակային հեռավորությունը կազմել է 32 կիլոմետր: Հատկանշական է, որ թշնամին բացահայտ խոստովանում է, որ կիրառված մարտավարությունը հաշվի է առել 2016 թվականի ռազմական գործողությունների փորձը: Սրա մասին կանդրադառնամ առանձին գրառումով:

Արձանագրում երկրորդ՝ Bayraktar ТВ2 անհասանելի է հրետանային միջոցների և զենիթա-հրթիռայաին համակարգերի համար իր թռիչքի առավելագույն բարձրության վրա, բայց լրիվ մարտական ծանրաբեռնվածության պայմաններում դառնում է հեշտ խոցելի թիրախ նաև միջին տրամաչափի հրետանային միջոցների համար: Bayraktar ТВ2֊ի երկու մարտական կորուստները նշվում են որպես հաստատում։ Ըստ այդմ, ձևակերպվել է առաջնահերթ մարտական խնդիր՝ չեզոքացնել հայկական հակաօդային պաշտպանության համակարգը: Ու այստեղ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում գնահատականը՝ սխալ կազմակերպված, թույլ քողարկված, հնացած տեխնիկական բնութագրիչներով, չէշելոնացված հակաօդային պաշտպանության համակարգ, և մի շարք այլ թերություններ, որոնց մասին առիթ ունեցել ենք բարձրաձայնելու դեռ պատերազմի օրերին:

Արձանագրում երրորդ, ադրբեջանական բանակի մարտական ոգին բարձրացնելու համար առաջնահերթ խնդիր է ապահովել հայկական զինված ուժերի մարտունակության անկում հոգեբանական բաղադրիչի մասով, ինչ էլ հանդիսանում է Բայրաքթարների և այլ անօդաչու միջոցների գլխավոր խնդիրը:

Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում՝ կա արդյո՞ք որևէ պատասխանատու, ով կվիճարկի վերոնշյալ արձանագրումները։ Եթե չկա, ովքե՞ր են պատասխանատու այս սխալների համար և ի՞նչ դատավարական կարգավիճակ ունեն հիմա։

Վարդան Բալյանի ՖԲ գրառումը

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին