f

Անկախ

«Հրապարակ». Ղալաթ ա արել էդ ինֆորմացիան ձեզ տվողը


«Սեւան ազգային պարկում» ժամանակ առ ժամանակ տնօրենի պաշտոնակատարներ են փոխվում, եւ ամեն մի նոր պաշտոնակատար սկսում է նոր աշխատողներով շրջապատել իրեն եւ հանրային լողափերի նոր մրցույթներ անցկացնել։ 


Մենք բողոքներ ենք ստացել ազգային պարկի գործունեության եւ, մասնավորապես՝ պարկի ճարտարապետ Կարեն Բաբայանի հետ կապված, ով արհեստական խոչընդոտներ է ստեղծում, սխալ չափագրումներ անում, տարածք ունի լողափին, որը ցանցապատված է, ինչն արգելված է, եւ այլն։

Իհարկե, խոսքն այս դեպքում չի վերաբերում նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանին:

Ի՞նչ է կատարվում այդ ՊՈԱԿ-ում: Դժգոհություններ ստացանք «Սեւան ազգային պարկի» ճարտարապետ Կարեն Բաբայանի առնչությամբ:

Այցելեցինք «Սեւան ազգային պարկ» եւ տեղում հարցեր ուղղեցինք Բաբայանին. «Դուք «Սեւան ազգային պարկ»-ի ճարտարապետն եք, նաեւ՝ «Նախագիծ հենք» ՍՊ-ի տնօրենը, մարդիկ բողոքում են, որ կեղծ եւ սխալներով չափագրումներ եք անում, ինչը կասեցվում է կադաստրի կողմից»: 

- Տարիներ առաջ գործի մեջ եղել են անպատասխանատու, ոչ մասնագետ մարդիկ, ու այսօր էլ կան ոչ մասնագետ մարդիկ, որ աշխատում են․․․ սխալները եկել են դեռ տարիներ առաջ, նախկին տնօրենների օրոք, եւ մինչեւ հիմա հնարավոր չէ այդ ամենը ճշտել: Դուք «պատվեր» եք ստացել, համոզված եմ, քանի որ այդ ինֆորմացիան՝ իմ հետ կապված, միայն ազգային պարկում կա, միայն ստեղի աշխատողն է տիրապետում․․․ Ոնց ուզում եք, ինձ համոզեք՝ այս ինֆորմացիան հիմնարկից չէր կարող դուրս գալ: 

- Պարո՛ն Բաբայան, մարդիկ դժգոհում են Ձեր՝ չափագրման աշխատանքների հետ կապված։ Ասում են՝ վերցնում եք գումարը, ամիսներով, անգամ տարով արհեստական քաշքշուկներ ստեղծում, եւ բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել մեզ։ Ի՞նչ պատվեր, ի՞նչի մասին է խոսքը։ 

- Եթե ինձ մոտ գործը կանգնում է, նշանակում է, որ այդտեղ պրոբլեմներ շատ կան: Կադաստրը պահանջում է հողի տիրոջից վերցնել համաձայնագիր, որը պետք է հիմք հանդիսանա մեր գործողությունները կատարելու համար: Օրինակ՝ Սեւանի հին հիվանդանոցի ամբողջ հատվածը սխալ է տեղադրված կադաստրում: Այդ չափագրումները եւ ուղղումներն անելուց հետո կադաստրի կոմիտեի համապատասխան աշխատողների հետ քննարկեցինք հարցը: Իրենց կարգով՝ պետք է ամեն մի վարձակալի համաձայնությունը լինի, նոր այդ գործողություններն արվեն կադաստրի կողմից: Այդ տարածքի մեջ կան մի քանի վարձակալներ, որ հանրապետությունում չեն, եւ չենք կարողանում կապվել իրենց հետ: Այդ պրոցեսը 1 տարի ավել տեւում է, մենք ոչ մի կերպ չենք կարողանում այդ մարդկանց գտնել եւ համաձայնագիր վերցնել: Պրոցեսը երկարե՞ց: Դրա մեջ արդեն խառնվեց մարզպետարանի համապատասխան բաժինը, իսկ հարցը տեղից չի շարժվում, քանի որ կադաստրի կոմիտեն սահմանված կարգից դուրս չի գալիս: Կամ՝ քարտեզներ եւ պայմանագրեր կան, որ այստեղ չկան, բայց մարդկանց ձեռքին կան, կամ՝ կա վկայականը, բայց վկայականի հիմք հանդիսացող գծագրերը բացակայում են, եւ ես չեմ կարողանում գործողություններ անել ու հարցը կարգավորել, դրա համար ժամանակ է պետք: Ինչ վերաբերում է գումար վերցնելուն՝ այդ աշխատանքները կատարվում են չափագրման գործիքների շնորհիվ: Այդ չափի սարքեր ազգային պարկը չունի: Դրանք արվում են մասնավոր ՍՊԸ-ի կամ առանձին լիցենզավորված կազմակերպության գործիք ունեցող մասնագետների կողմից, դրա համար կանխավճար ենք վերցնում, նաեւ՝ տրանսպորտի․․․ Բայց վերջնական գումարը վերցնում ենք այն ժամանակ, երբ որ գործն ավարտում ենք: 

- Ասում են՝ եթե քաղաքացիները չափագրման աշխատանքները պատվիրում են այլ չափագրողի, ոչ թե Ձեզ, չհիմնավորված եւ անհարկի խոչընդոտներ եք առաջացնում: 

- Վերջերս նման տարածք եղել է, որի 2 կողքից վարձակալներ կան։ Բերել են, ասում են՝ հաստատի, ես էլ ասում եմ՝ դա չի լինի հաստատել: Ասում են՝ դու միտումնավոր ես անում, որովհետեւ չես ուզում անել: Ու ես շատ հստակ գիտեմ, թե ում մասին է խոսքը: Էն, ինչ որ այստեղ գրվում կամ ասվում է, այստեղից ոչ ոք չէր կարող այդ ինֆորմացիան հանել: Եթե իրենք այս պրոցեսն են տանում, ապա ազգային անվտանգությունը զբաղվելու է իրենց հարցով, եւ այդ մարդկանց հատ-հատ կտանեմ ճիշտ ճանապարհով: Նաեւ նախկին տնօրենի մատն է խառը: Կոնկրետ այդ հատվածի հետ կապված՝ 3 անգամ գրեց, 3 անգամ էլ հետ տվեցի: Մալադեց էս տնօրենին, որ կանչեց բաժնի վարիչին, ասաց. «Ճիշտ է ասում, ինչի՞ եք պարտադրում»: 

- «Սեւան ազգային պարկ»-ի տարածքում կառուցապատման իրավունքով 0,67 հա կառուցապատված հողամաս ունե՞ք: Մեզ ասացին, որ Ձեր տարածքն ավելի մեծ է, քան այդ տարածքի գրանցված իրավունքը, եւ կեղծվել են նաեւ տարածքի հատակագիծն ու գծային չափերը: 

- Ունեմ այդպիսի հողամաս: Ինչ որ ինֆորմացիա տվել են Ձեզ, շատ են սխալվում, 0.67 հա տարածքը ջրածածկվել է, դարձել 0,46 հա, բայց պայմանագրով 0,67 հա է։ Կա, դա ճիշտ է, եւ այդ տարածքը եղել է մինչեւ իմ՝ ազգային պարկում աշխատելը, թող դա չկապեն իմ այստեղի աշխատանքի հետ:

- Ձեր կողմից կազմվե՞լ է 1901.5 բացարձակ նիշից ցածր քանդման ենթակա շենք-շինությունների ցանկը՝ Նորատուսից Հրազդան գետ ընկած հատվածում, որտեղ Ձեր շինությունը չեք ներառել: 

- Ղալաթ ա արել այդ ինֆորմացիա տվողը, իմ տարածքն էլ եմ ներառել քանդման շինությունների կազմում: 

- Ձեզ պատկանող տարածքը ցանցապատված է, ինչն արգելվում է կառավարության 1563-ն որոշմամբ, տարածքը շահագործվում է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության: Ի՞նչ կասեք այս մասին:

- Մենք բալոններով ջուր ենք տանում եւ օգտագործում։ 

- Կարո՞ղ ենք տեսնել Ձեր տարածքը, պարոն Բաբայան: 

- Մինչեւ տարածքը տեսնելը Դուք Ձեր գործերով զբաղվեք, մեկ այլ օր կհրավիրեմ, կտեսնեք: 

- Դուք ինչ-որ կապ ունե՞ք պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի Շիշ բռնողի հետ:

 - Առնչությունն այնքանով ունեմ, որ ինքը տարածք է վերցրել Շորժայի հատվածում, եւ իր հետ իմ կապերը զուտ գործնական են:

 

Սևան ազգային պարկ Հայաստան Կարեն Բաբայան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին