Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ իր հեռախոսազրույցների համար։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մեր գործընկերները խորհրդակցում են Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցների թեմայի շուրջ... Մենք կբանակցենք գյուղմթերքի վերաարտահանման համար։ Կան երկրներ, որոնք խնդիրներ ունեն, մենք կարող ենք օգնել։ Սև ծովում մեր նավերից 20-ը պատրաստ են գործողության»,- ասել է Էրդողանը:
Նա պարզաբանել է, որ հետագա քայլերը կորոշվեն ռուսական եւ ուկրաինական կողմերի պատասխանից հետո։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում է հեռախոսով քննարկել ուկրաինական հացահատիկի արտահանումը նախագահներ Պուտինի և Զելենսկու հետ այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Նա նշել է, որ մշտական կապեր է պահպանում երկու առաջնորդների հետ։