Երուսաղեմում հուլիսի 4 -7-ը տեղի կունենա աթլետիկայի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունը: Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Իսրայել կմեկնեն երևանցի Իզաբելա Առաքելյանը և կապանցի Վահե Արզումանյանը։ Նրանք կմասնակցեն հեռացատկի մրցաշարին։
Հայ մարզիկներին մրցավայր կուղեկցի մոտ անցյալի նշանավոր արագավազորդ, Հայաստանի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանը: