f

Անկախ

Հայրենական մեծ պատերազմի վետերաններն ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվել. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում: Նախարարությունը նշում է` նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից։ Ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, թիկունքայինները որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց, որը բոլոր համայնքներում չէ, որ հասանելի է), դրամական աջակցություն չեն ստանում:

Այս տեսանկյունից Հայաստանը բացասական իմաստով առանձնանում է ԱՊՀ երկրների շարքում: Թիկունքայինների արտոնությունները և սոցիալական երաշխիքները ամրագրված են միջպետական երկու համաձայնագրերում: Առաջին` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1993 թ.-ի մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն է: Այնտեղ սահմանվում են քաղաքային և արվարձանային տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները:

Երկրորդ` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1994 թ.-ի ապրիլի 15-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն է:

Այս դեպքում Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբիծ զինվորական ծառայության համար պարգևատրված անձինք օգտվում են մի քանի ենթակետերով սահմանված արտոնություններից (դեղերի արժեքի զեղչի, անհատական բնակարանային շինարարության, այգեգործական ընկերություններ ընդունվելու, արտոնյալ պայմաններով վարկ ստանալու և այլն)։

Այս համաձայնագրերով սահմանված արտոնություններն ազգային օրենսդրությամբ ամրագրված չեն, և ՀՀ գործող օրենսդրությամբ թիկունքայինները՝ բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելը, այլ արտոնությունից չեն օգտվում:

Այս նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 600 թիկունքային կօգտվի ամենամսյա պարգևավճար ստանալու իրավունքից, ինչպես նաև ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և թիկունքայիններ հավասարեցված անձինք հասկացությունները: Նշված անձանց թվաքանակի համար հիմք է ընդունվել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի տրամադրած տեղեկատվությունը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 96 է: Նախարարությունն ընդգծում է, որ օրինագծի ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 600 մարդու սոցիալական վիճակը։

Օրինագծի ընդունումից հետո պետք է համապատասխան լրացում կատարվի ՀՀ կառավարության 2021 թ.-ի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ։ Ըստ նախնական հաշվարկների, թիկունքայիններին ամենամսյա պարգևավճար տրամադրելու համար կպահանջվի 21,6 մլն դրամ (600 անձ x 3000 դրամ x 12 ամիս)։ Պարգևավճարի չափը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության 2021 թ.-ի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց հատկացվող ամենամսյա պարգևավճարի չափ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

վետերան պարգևավճարներ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին