Գրել էինք, որ գերեվարվածների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց, պահանջում հանդիպում, որի ընթացքում, ըստ ծնողների, վերջապես պետք է հստակ ժամկետներ նշվեն իրենց որդիների վերադարձի հետ կապված։ Կառավարության շենքի դիմաց ոստիկանական ուժեր են բերվել, որոնք պատ են կազմել ու հսկում շենքը։
«Ինչի սուս մնանք, այ սուս ենք մնացել, որ էս օրին ենք, սուս չենք մնալու։ Ոստիկաններին բերել լցրել են ստեղ, որ ի՞նչ լինի։ Լավ, չենք հասկանում, մի ղեկավար մարդ չկա վերևում, որ իջնի նորմալ պատասխաններ տա»,- ասաց ծնողներից մեկը։