ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
56
«Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը»,- նշել է նա:
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
38
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք համաձայն են ղազախական հարթակում հանդիպմանը։
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
35
Հանդիպմանը դեսպան Հր․ Փոլադյանը ԱԺԺՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
52
Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:
Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է ներգաղթյալների հարցով Բրիտանիայի հետ բանակցությունների մասին լուրերը
53
Հայկական կողմը Միացյալ Թագավորության հետ ապօրինի ներգաղթյալներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ առարկայական և տեխնիկական բանակցություններ չի վարել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ
36
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։
36
Նա հստակեցրեց, որ խոսքը «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։
ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո
29
Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները. հայտարարություն
49
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները: