f

Անկախ

«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը


Այսպես կոչված «սահմանազատման» մասին: Երկու շաբաթ է մտքումս կա էս գրառումը, բայց չեմ հասցրել հասկանալի պատճառներով: 


Սա գրում եմ մարդկանց համար, ովքեր քարոզչությամբ գեներացվող հիստերիայից գլուխերը դեռ չեն կորցրել, և ի զորու են սառը դատել և ուշադիր կարդալ, հետևել փաստարկներին, այլ ոչ թե բղավոցներին ու լաչառությանը: 
Իշխանական քարոզչությունն ասում է, թե իբր տեղի ունեցողը մեծ հաջողություն է, և սկիզբ կարող է լինել խաղաղության պայմանագրի կնքմանն Ադրբեջանի հետ, ընդհանրապես տևական խաղաղության մեկնակետ դառնալ: Բացի այդ, ասում են, իբր ռուսների դեմ է ուղղված գործընթացը, և սկիզբ է դառնալու ռուսական ազդեցությունից ազատման: 

Երկու պնդումն էլ չունեն որևէ լուրջ հիմնավորում: 
1-ի վերաբերյալ: 

Խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի պահանջներն անփոփոխ են և մնում են ուժի մեջ: 
Այդ պահանջների մեջ են՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, «կոմունիկացիաների հարցը» (իմա՝ Զանգեզուրի միջանցք) և այլն: 

Դրա մասին վկայում է թե ադրբեջանական քարոզչության մոնիթորինգը, թե Ադրբեջանի, այդ թվում Իլհամ Ալիևի պաշտոնական հայտարարությունները: 

Ավելին՝ երբ վերջերս Հայաստանը փոխանցեց Ադրբեջանին ԽՊ հետ կապված առաջարկությունների ութերորդ փաթեթը, Արարատ Միրզոյանը նշեց, որ կողմերը համաձայնության չեն հասել երկու կետերի շուրջ՝ միմյանց տարածքային ամբողջկանության հետ կապված, և կոմունիկացիաների հետ կապված: Այսինքն՝ ոչ մի բան շուրջ համաձայն չեն, որովհետև այդ երկուսիզ զատ ուրիշ լուրջ սկզբունք չկա էլ: 

Սա էլ, ուրեմն, Հայաստանի պաշտոնական հաստատումն է: 

Բայց նման լուրերի վրա չի սևեռվում քարոզչությունը, որովհետև դա միանգամից փլուզում է ամբողջ կոնստրուկցիան: 
Իրականոթյունն այն է, որ չարաբաստիկ 4 գյուղերի զիջումն Ադրբեջանին ոչ մի միլիմետր չի մոտեցնում ԽՊ-ն: 
2-ի վերաբերյալ: 

Ռուս-ադրբեջանական դաշինքի քայքայման որևէ լուրջ նշան չկա: Թե ինչի պետք է լինիի, պարզ չի: 
Ադրբեջանական քարոչզությունը շարունակում է սինխրոնիզացված աշխատել ռուսականի հետ: 
Օր ու գիշեր ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ խաղաղությունը հնարավոր է միայն, եթե «ոչ տարածաշրջանային ուժերը»՝ իմա՝ արևմուտքը չմիջամտեն պրոցեսին: 

«Կոմունիկացիաների բացման», իմա՝ միջանցքի պահանջը շարունակում է մնալ երկուսի համատեղ մոտեցման հիմքում: 

Փաստացի երկուսն էլ այսպես թե այնպես, ուղակի կամ անուղղակի շարունակում են կասլածի տակ դնել Հայաստանի սահմանները: 

Իմիջայլոց Հայաստանն այդպես էլ դուրս չի եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից, որից բան չի մնացել բացի «կոմունիկացիայի» պահանջից: 

Ի դեպ, ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է տեղի ունեցածը այնպես, որ Հայաստանն ու Ադրբեջաը կարողացան հասնել «հաջողության» չնայած Աևմուտքի սադրանքների: Ինչում եմ սա հիշատակում: Մեր ստեղծ քարոզիչներն, ասում են, բա տեսակ, թուրքերն էլ ասում են, որ առանց միջնորդների որքան լավ է: Խաբում են մեր ժողովորդին, որովհետև ադրբեջանական քարոզչությանը հետևող ցանկացած ոք գիտի, որ իրենց լեզվով «առանց միջնորդների» նշանակում է «առանց արևմուտքի» և նույնիսկ ....«ռուսների հետ»: 
Ադրբեջանի հետ հաշտվենք, որպեսզի ռուսներից պրծենք պատկերացման կրողները կամ իրականությունից կտրված լուսնոտներ են, կամ էլ դիտավորյալ մոլորեցնողներ: Այս նույն մարդիկ են, որոնք ցայսօր չեն ընդունել, որ «Ղարաբաղը տանք, պրծնենք» իրենց նախկին դավանանքը կատարյալ ֆիասկո ապրեց: 
Ամփոփ: 
1. «4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը: 
2. «4 գյուղերի թեման» ոչ մի կապ չունի ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ: 
Եթե որևէ մեկն ուզում է ռեալ առարկի սրան, պետք է
1. Ապացուցի, որ ԽՊ հետ կապված պահանջներն ակտուալ չեն՝ «կոմունիկացիաների հարցը» հատկապես: Ռեալ պետք է ապացուցի, ոչ թե ուղղակի պնդի: 
2. Որ տեսնում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ճգնաժամ: 
Գրի առավ՝ 20-րդ կամեռի խուլիգան հոպար Հրոն:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Հրանտ Տեր-աբրահամյան սահմանազատում Տավուշի մարզ Ադրբեջան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին