f

Անկախ

Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները


Ընդամենը մեկ մարդ կա, որ արդեն երկու տարի է՝ ազդում է Նիկոլ Փաշինյանի բոլոր որոշումների վրա: Գուցե այսօր մեր կառավարությունն աշխատեր մարդավարի, և մենք էլ դժգոհելու քիչ բան ունենայինք, եթե Փաշինյանը գլխավոր բան ու գործը չհամարեր իր ողջ ռեսուրսներով էդ ՄԵԿ մարդու դեմ անպտուղ պայքարը: Ինչո՞ւ անպտուղ պայքար. Որովհետև երկու տարում կարողացել է ընդամենը երկու բան անել՝
1. Կալանավորել
2. Պահել կալանքի տակ:

Այսքան բան: Խոսքը, ցավոք և բնականաբար, Հայաստանի երկրորդ նախագահի մասին է: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է արդարադատության համակարգը վարի տալ հանուն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելուն: Նա պատրաստ է Հայաստանի սոցիալական բեռը մեծացնել հանուն էդ մեկ մարդուն ճաղերի հետևում պահելուն, նա պատրաստ է Հայաստանը գցել դրսի բանաձևերի տակ, համեմատվել դիկտատորների հետ, անգամ՝ եվրադատարանում գործեր պարտվել ու բազմամիլիոնանոց գումար դուրս գրել պետական բյուջեից հանուն էդ մի փոքր, բայց իր համար կյանքի նպատակի: Ծիծաղելի է, ու ծիծաղելի, որ էդ գործում իշխանության երեք ճյուղերը դարձրել է սեփական թաշինակը:

ԱՄՆ-ն, Իրանը, Ֆրանսիան ու էլի երկրներ բացի բացահայտ արդարադատությունից խուսափող կալանավորներից, մյուսներին ազատ արձակեցին, Հայաստանում էլ մասնագետները հորդորում էին այդպես վարվել: Բայց իշխանությունները հապաղում էին: Հապաղեցին անգամ երբ ՔԿՀ 4 աշխատակից վարակվել էր, մոտ երեք տասնյակն էլ՝ մեկուսացվել: Հայաստանում նման քայլի չէին գնում մեկ պատճառով՝ կալանքից առաջին հերթին պետք էր ազատ արձակել ռիսկային խմբում գտնվողներին, որոնք բուժում են ստանում, իսկ Քոչարյանը ռիսկային խմբում է՝ 65 տարեկան և բուժում էր ստանում: Համբերեցին այնքան, մինչև Արցախի ընտրությունները անցան և ափալ-թափալ գնացին տանելու բանտ: Նույն օրը, արդեն ցերեկը, դատախազությունը «մարդասիրական» հայտարարություն տարածեց՝ բուժում ստացողների կալանքի որոշումները կվերանայվեն: Լուրջ ե՞ք ասում: Չլինի՞ Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել: Բայց երկրորդ նախագահն էլ է, չէ՞, գտնվում ռիսկային խմբում, ուղեկցող հիվանդություն ունի, էլ չենք ասում՝ որ որևէ կերպ չի խոչընդոտ է ձեր, այսպես ասած՝ արդարադատությունն իրականացնելուն:

Ժողովրդավորությո՜ւն, մարդու իրավունքնե՜ր, Սահմանադրությո՜ւն, միջազգային պարտավորվածություննե՜ր ու եսիմինչերից եք խոսում: Մարդուն հնարավորություն տվեք առողջ մնալու, որ կարողանա ապացուցել դատարանում իր անմեղությունը կամ էլ դուք ապացուցեք իր մեղավորությունը: Բայց թողեք ապրի: Մի՛ վերցրեք ձեզ վրա այդտեսակ մեղք: Չեմ խորանում քրեական գործի մեջ, որովհետև էս պահին կարևորը մարդու կյանքի իրավունքն է: Գործը դեռ տարիներով ձգելու եք, իսկ վերջում արդարացնելու, ներողություն եք խնդրելու: Բայց այս մեկը չի ներվելու, ոչ միայն երկրորդ նախագահի կողմնակիցների և աջակիցների կողմից, առաջին հերթին չի ներվելու ցանկացած գիտակից քաղաքացու կողմից, հաջորդ իշխանության կողմից, որը, ով էլ լինի, օգտագործելու է այդ արարքը հենց ձեր դեմ՝ պարտադիր նշելով հայրենասիրական մղումները հանդեպ երրորդ հանրապետության ամենից հաջողած պետական գործչի, սիմվոլի նկատմամբ, որին օրինակ են բերելու դեռ երկար տարիներ:

Ցավալի, բայց և զավեշտալի է, երկու հայկական պետություների կյանքում լուրջ դերակատարում ունեցած մարդուն ինչպե՞ս կարելի է թողնել ինչ-որ դատախազի, ՀՔԾ պետի, ինչ-որ թույլիկ դատավորի կամ մի բռնապետիկի կամքին: Շատ շուտով Նիկոլը վարի կտա դատավորներին էլ, դատապարտյալներին էլ, կալանավորներին էլ, ՔԿՀ աշխատողներին էլ, սեփական թիմին էլ, ընկճախտի մեջ ընկած Դանիբեկյանին էլ, մենակ թե Քոչարյանը մնա կալանքի տակ, դա բոլորին է ակնհայտ:

Երեկ չէ առաջին օրն այդպես չէի մտածի, բայց այսօր, անկեղծ եմ ասում, արդեն չեմ զարմանա, եթե վաղը Երևան-Կենտրոն ՔԿՀ աշխատակիցներին դիտմամբ վարակեն կորոնավիրուսով, որ Քոչարյանի սենյակից ներս մի հատ փռշտան: Երեկ դա ակնհայտ պարզ դարձավ, թե ինչի է ընդունակ այդ մարդը և իր կամակատարները: Ինչո՞ւ եմ կասկածում, որովհետև բոլորովին առողջ, սպորտով զբաղվող մարդն այնտեղ մեկ տարում երկու անգամ դարձավ վիրահատության ենթակա՝ կասկածելի հանգամանքներում:
Ո՞վ պետք է սրա պատասխանը տա, չէ՞ որ սրա համար բոլոր դեպքերում պետք է պատասխան տրվի՝ պետության առաջ, պատմության առաջ, Ռոբերտ Քոչարյանի առաջ, իր ընտանիքի առաջ, աջակիցների առաջ, դրսի առաջ և ընդհանրապես, բոլորիս առաջ:

Սա դաս է բոլորին, ի գիտություն. Ժողովուրդ, հպարտներ, պողոսներ ու մյուսներ, իմացեք հաստատ՝ պետականությունը կերտողների հետևից ընկնողը վաղը ընկնելու է նաև պետականության հետևից, ցանկացածի հետևից:
Կասկած չունենաք: Պետությունը ամորֆ հասկացություն չէ, պետությունն այն մարդիկ են որոնք թույլ չեն տալիս, որ այստեսակ մարդիկ, պատահականության (կամ` ոչ) բերումով իշխանությանն հայտնվելուց, չկարողանան գործել այնպիսի մեղքեր, որոնք չեն ներվելու նույն պետությանը, ազգին, ժողովրդին, որը հանդուրժեց այդ ամենը: Այստեսակ ոչ առողջ նկրտումներն առաջինը պարտավորեն կանխել հենց պետության բարձրաստիճան, միջին և ստորին օղակները, մարդիկ, որոնք իրենք իրենց համարում են այսօրվա պետության պահապանները: Կանխե՛ք, զսպե՛ք, այդ մարդուն, ինքը չի հասկանում, դու՛ք հասկացեք և կանխեք, քանի դեռ ուշ չէ:

Սևակ Հակոբյան ՖԲ Գրառում Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին