f

Անկախ

Արցախում որոշակի միջոցառումներ են ձեռնարկվել սոցիալ-տնտեսական վիճակի վրա բացասական ազդեցության հնարավորինս մեղմացման ուղղությամբ


Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ ամփոփումներ

Հաշվի առնելով, գերազանցապես, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա համաշխարհային այս սպառնալիքի ազդեցության անխուսափելիությունը` որոշակի միջոցառումներ են ձեռնարկել նաև այդ ազդեցության հնարավորինս մեղմացման ուղղությամբ, մասնավորապես՝

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է խանութներում վաճառվող առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև դեղատներում դեղերի և բժշկական պարագաների քանակի ու մանրածախ գների դիտանցումներ` դրանց փոփոխություններին ժամանակին և պատշաճ արձագանքելու համար.

Արցախի ներդրումային ու ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներն ընդունել են որոշումներ, համաձայն որոնց, հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացվելու դեպքում, հիմնադրամների կողմից այդ գումարները չեն համարվի ժամկետանց և չեն հաշվարկվի տուժանքներ: (Նշված ժամկետի ավարտից հետո շահառուներին կտրամադրվեն նոր վճարման ժամանակացույցեր՝ չվճարված գումարները բաշխելով պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա):

Հիմնադրամների գլխավոր տնօրեններին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում համագործակցող ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրել համաձայնություն` հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկերի վերակառուցման` մարումների հետաձգման համար.

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն աշխատանքներ է իրականացնում կամավորներ հավաքագրելու ուղղությամբ՝ միայնակ, ծեր ու հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանց ներգրավելու համար:

Արցախի Հանրապետություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին