f

Անկախ

Հորդորակ hայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին


Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել hայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին:

Հորդորակում ասվում է.

Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարեւոր է պահպանել լեզուն եւ նպաստել բառապաշարի հարստացմանը եւ բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը եւ դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։ 

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ 

1. ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն 

2. ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ 

3. ալտրուիզմ – այլասիրություն 

4. այսբերգ – սառցալեռ 

5. անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն 

6. անտիպատիա – հակակրանք 

7. անտրոպոլոգ - մարդաբան 

8. ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր 

9. ավտոնոմիա – ինքնավարություն 

10. արմատուրա – ամրան 

11. արշիպելագ – կղզեխումբ 

12. բատալիոն – գումարտակ 

13. բիբլոգրաֆիա – մատենագիտություն 

14. բիոսֆերա – կենսոլորտ 

15. բուլյոն – արգանակ (մսաջուր)

16. գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ 

17. գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր, համընդգրկուն, ընդգրկուն 

18. դեպրեսիա - 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում 

19. դիսկ – սկավառակ 

20. ինֆոդեմիա - լրաճարակ 

21. կոնտինգենտ – համակազմ 

22. միկրոբ - մանրէ 

23. չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր 

24. պաթոլոգիա – ախտաբանություն 

25. պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր 

26. ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2.հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն 

27. սիմպատիա – համակրանք 

28. վորքշոփ – աշխատաժողով 

29. քվոտա – չափաքանակ, չափաբաժին 

30. ֆոկուսնիկ – աճպարար, ձեռնածու 

Լեզվի կոմիտե

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին