Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը տագնապալի է անվանել: Գրում է Russian.rt.com-ը;
«Իրավիճակն Իդլիբում իսկապես շատ մտահոգիչ է: Այն խորին մտահոգություն է առաջացնում: Այս իրավիճակը մշտապես քննարկման առարկա է ռուսական և թուրքական կողմերի համար: Մենք չէինք ցանկանա խոսել վատթարագույն սցենարների մասին», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը հավելել է, որ Իդլիբում գործող ահաբեկչական խմբավորումները, որոնք ագրեսիա են իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի դեմ, պետք է վնասազերծվեն:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Իդլիբում ահաբեկիչներին թուրք զինվորականների աջակցությունը կարող է հանգեցնել հակամարտության հետագա սրման: