Ուկրաինան մոտ ապագայում կհայտնվի բավականին բարդ իրավիճակում, բայց դա աղետալի չէ, սա նույնպես պետք է հասկանալ։ Արմագեդոնը չի լինի, ինչպես հիմա շատերն են սկսում ասել։ Բայց մայիսի կեսից խնդիրներ կլինեն։ Ըստ Unian-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի հետախուզության ղեկավար Բուդանովը: Նա նշել է, որ խոսքը նաև ռազմաճակատի մասին է:
Ըստ Ուկրաինայի հետախուզության ղեկավարի՝ դա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները համալիր մոտեցում են ցուցաբերելու։ Նա նշել է, որ Ուկրաինայի համար մայիսի կեսից մինչև հունիսի սկիզբ ծանր ժամանակաշրջան է լինելու։ Բուդանովի համոզմամբ՝ պատերազմը կավարտվի այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը կհասնեն 1991 թվականի սահմաններին, սակայն Ռուսաստանը դրանով կանգ չի առնի, քանի որ ուզում է ոչնչացնել Ուկրաինան։
«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության, Ռուսական կայսրության, Մոսկվայի թագավորության և նմանների հետ, ամբողջ կյանքում կա՛մ խաղաղություն ենք հաստատել, կա՛մ կռվել ենք։ Մենք ապագայում չենք կարողանա փոխել պատմության ընթացքը»,- ընդգծել է Ուկրաինայի գլխավոր վարչության պետը: