ռուս-ուկրաինական պատերազմ
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
81
Ժելեզնյակը նշում է, որ պատգամավորները օրինագծից մասամբ հանել են կոռուպցիոն ռիսկերը, մասնավորապես՝ զրկել են մոբիլիզացիայի իրավունքը առանձնապես ծանր հանցագործությունների (ներառյալ սպանության և բռնաբարության) համար դատապարտվածների, ինչպես նաև նախկին պատգամավորների և որոշ հայտնի կոռումպացված պաշտոնյաներ համար
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
48
«Եթե մենք միայն մտածեինք Ռուսաստանի պատասխանի մասին, ոչինչ չէինք կարողանա ուղարկել։ Ամեն երկրորդ շաբաթ դուք լսում եք, որ ինչ-որ մեկը միջուկային հարձակման է ենթարկվելու»,- հավելել է Շիմոնիտեն:
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
124
Կերչի կամուրջը չօգտագործելու որոշումը ռուսական զինված ուժերին մատակարարելու համար համընկել է Ռոստովի մարզում, Թամանով բեռնափոխադրումների աճին, թերթին տեղեկացրել է Molfar ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ստարոսեկը։
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
120
«Եթե մեզ հաջողվի պահպանել այս ուղին, և ամեն ինչ աշխատի Ուկրաինայի օգտին, բնականաբար, հենց իրենց երկրում, առաջին ինքնաթիռը Դանիան կմատակարարի արդեն այս ամառ։ Եվ հուսով ենք, որ կմասնակցենք մատակարարումներին, որոնք կսկսվեն աշնանը մեր F-16-ներով», - շեշտել է Օլոնգրենը՝ հավելելով, որ ամառվանից հետո և հետագայում կործանիչները խմբաքանակով կփոխացվեն Կիևին: Նախարարը չի հստակեցրել, թե աշնանը քանի F-16 կուղարկվի Ուկրաինա։
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
55
Երբ լրագրողը նրան հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կողջունի ՆԱՏՕ-ի երկրների հավելյալ զորքերի տեղակայումը, վարչապետն ասել է, որ դրանք, իհարկե, կօգնեն հետ մղել ռուսներին:
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
182
«Ռուսական բանակը կազմավորում եւ պատրաստում է Հյուսիսային խմբավորում Լենինգրադի ռազմական օկրուգի զորամասերից, առաջին հերթին Բելգորոդ-Խարկով օպերատիվ ուղղությունում գործողություն իրականացնելու համար»,- ամփոփել են ISW-ում։
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
72
«Ուկրաինայի գոյությունը կախված է մեզանից։ Ես գիտեմ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։ Դա կարելի է անել մի քանի շաբաթվա ընթացքում, պարզապես դադարեցնենք մատակարարումները:
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
282
«Այսօր պատերազմի 800-րդ օրն է: Սա չափազանց դժվար ճանապարհ է, որով ստիպված էր անցնել մեր պետությունը՝ ուկրաինացիների կյանքեր փրկելու համար։ Եվ սա այն ճանապարհն է, որը մենք դեռ պետք է անցնենք, որպեսզի ավարտենք այս պատերազմը արդար պայմաններով, Ուկրաինայի պայմաններով»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
263
«Կորցրած դիրքերն ավելի են բարդացնում իրավիճակը։ Մենք պետք է հետ բերենք դրանք»,- ասել է Պաշտպանական հետազոտությունների թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդ Առնոլդը: Նա հավելել է, որ Պուտինը հավանաբար ավելի շահեկան վիճակում է, քան վեց ամիս առաջ և կարող է հարձակման անցնել, մանավանդ, որ ուկրաինացիների համար իրավիճակը հիմա իսկապես շատ բարդ է:
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
76
«Ուկրաինացի զինվորները զինամթերքի բացակայության պատճառով «հրետանային քաղց» են զգում: Նրանք ռմբակոծվում են, դիրքերը ոչնչացվում են: Եվ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ Ուկրաինայի դաշնակիցները հետ են մնում ժամանակացույցից՝ չնայած առավելագույն ջանքեր գործադրելուն։ Նրանցից ոմանք մեծ ջանք գործադրեցին։ Բայց երբ ես նայում եմ, թե ինչի է հասել Ռուսաստանը՝ վերականգնելով իր պաշտպանական արդյունաբերական բազան, և ինչի են հասել Արևմուտքի մնացած երկրները մինչ այժմ, մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում»,- նշել է նա: