Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչ Իսրայելին, քանի որ պայմանները շատ տարբեր են, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից հետո։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։
Բայց Ուկրաինայում չկան այդ բազաներ։ Հետևաբար, մենք չենք կարող նույն օգնությունը ցուցաբերել, հանգամանքները լրիվ այլ են»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։