f

Անկախ

12 ուկրաինացի օդաչուներ պատրաստ կլինեն F-16-ով թռչել մինչև այս ամառ. NYT


Մինչև այս ամառ 12 ուկրաինացի օդաչուներ, որոնք 10 ամիս ուսուցում են անցել Դանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, պատրաստ կլինեն թռչել F-16 կործանիչներով։ Սակայն մինչ օդաչուների վերադարձը Ուկրաինա, եվրոպացի դաշնակիցների կողմից խոստացված մոտ 45 կործանիչներից միայն վեցը կմատակարարվի, գրում է The New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ զգալի անորոշություն է մնում այն հարցում, թե երբ և քանի ինքնաթիռ կհանձնեն առանձին եվրոպական երկրներ, որքան արագ կարող են ուսուցանվել օդաչուները և որտեղից Ուկրաինան բավականաչափ անձնակազմ կստանա այդ կործանիչները պատշաճ կերպով պահպանելու համար (յուրաքանչյուր ինքնաթիռ կարիք ունի 8-ից մինչև 14 հոգանոց անձնակազմի)։

Նորմալ չափանիշների հաշվի առնելով ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն արևմտյան ժամանակակից ինքնաթիռների վրա տեղի է ունենում գրեթե կայծակնային արագությամբ, քանի որ այն տևում է ոչ թե տարիներ, այլ ամիսներ:

Այնուամենայնիվ, այն դեռ ավելի երկար է տևում, քան ակնկալում էին Ուկրաինան և նրա դաշնակիցները, քանի որ ուկրաինացի օդաչուները պետք է սերտեն անգլերեն և պիլոտաժի արևմտյան տեխնիկան՝ F-16-ներն արդյունավետ գործարկելու համար: Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Բելգիան խոստացել են մոտ 45 կործանիչներ ուղարկել Ուկրաինա, ինչը բավարար է երեք փոքր էսկադրիլիաների համար: Դանիան խոստացել է ուղարկել առաջին վեց F-16 ինքնաթիռները մինչև գարնան վերջ, ևս 13-ը կհասնեն մինչև տարեվերջ և 2025 թվականին։ Մյուս երկրները դեռևս չեն կողմնորոշվել առաքման ժամկետների հարցում:

 

Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ F-16 կործանիչներ Ուկրաինա

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին