f

Անկախ

Չինաստանի ներկայացուցիչը միջնորդական ջանքերի շրջանակում մարտին կայցելի ՌԴ, Ուկրաինա ու ԵՄ


Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մարտին երկրի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը կայցելի Ռուսաստան, Ուկրաինա ու Եվրամիության երկրներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այցը, որը կսկսվի մարտի 2-ին, տեղի կունենա «ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծմանը նպաստող մաքոքային դիվանագիտության երկրորդ փուլի» շրջանակում։ Չին պաշտոնյան այցելելու է նաև Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան։ Անցյալ տարի Լի Հուեյն արդեն եղել է այդ տարածաշրջանում և բանակցություններ է վարել Մոսկվայում, Կիևում, եվրոպական այլ մայրաքաղաքներում, հիշեցնում է AFP-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ Չինաստանը պնդում է, որ չեզոք է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, սակայն բազմիցս քննադատության է ենթարկվել ռուսական ներխուժումը հստակորեն դատապարտելուց հրաժարվելու համար։ Չինաստանը նաև չի միացել ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին ու ավելացրել է Ռուսաստանի հետ առևտրի ծավալները, այդ թվում՝ օգնելով պահպանել ռազմական արդյունաբերությունը։

Անցյալ տարի Չինաստանը հրապարակել էր մի  փաստաթուղթ, որն անվանել էր հիմք հակամարտության քաղաքական լուծման համար, սակայն Ուկրաինան և արևմտյան երկրները հայտարարել էին, որ այն չի պարունակում խաղաղության տանող իրատեսական առաջարկներ։  
 

Չինաստան Ռուսաստան Ուկրաինա Եվրամիություն ռուս-ուկրաինական պատերազմ Աշխարհում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին