f

Անկախ

Անվտանգության խորհուրդը 2022-ի սեպտեմբերին քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, որոշվել է մնալ. ԱԳ փոխնախարար


Ես կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետեւ դա, ըստ երեւույթին, Անվտանգության խորհրդում է քննարկվել. կարծում եմ՝ նխորդ տրվա սեպտեմբերյան իրադարձությունների  շրջանում է մոտավորապես եղել, կխնդրեի ճշտել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանում քննարկվել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը, որի մասին խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե ո՞րն է եղել պատճառը, որ Հայաստանը չի գնացել այդ քայլին, փոխնախարարը պատասխանեց. «Որոշում է ընդունվել չանել  այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետեւ  կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում եւ այս աշխատանքները շարունակվում են, որի մասին մենք հայտարարել ենք: Շուտով կլինեն  նաեւ քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հայտարարության հետ կապված»:

Նա վստահեցրեց, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա Հայաստանի օրակարգում, սակայն ըստ իրավիճակի զարգացման կարող է նաեւ քննարկվել:

«Այդ շրջանում (2022-ի սեպտեմբերին-խմբ) սպասվում էր գագաթնաժողով: Մենք այդ գագաթնաժողով գնացինք այն հույսով, որ քննարկումները կբերեն որոշակի արդյունքների: Մեր սպասելիքները չարդարացան, բայց որոշեցինք շարունակել աշխատանքները: Իրավիճակը բարդ է եւ մենք լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունենալով եւ պարտավորություններ նաեւ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների: Դեռեւս այդ հույսը կա»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար սպասում են Հայաստանի պատասխանին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական; Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են նորից վերսկսվել: Այս պահին օրակարգ է բերվել դիտորդների հետ կապված հարցը»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ներառել է սպառազինություն եւ զորք. «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»:

Ինչ վերաբերում է անվտանգության միջզգային նոր երաշխիքների փնտրտուքի, որի մասին հայտարարել է ԱԽ քարտուղարը, Մնացական Սաֆարյանն ասաց. «Մենք ընդհանրապես Հայաստանի անվտանգության հետ կապված բաղադրիչները փորձում ենք առավել զարգացնել բոլոր ուղղություններով: Իսկ կոնկրետ հարցի պատասխանի համար դիմեք ԱԽ քարտուղարին»:

Հայաստան Անվտանգության խորհուրդ ՀԱՊԿ Մնացական Սաֆարյան ՀՀ ԱԳՆ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին