f

Անկախ

Հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։

Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։

Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար։

ՀՀ ԱԳՆ հայտարարություն Արցախի Հանրապետություն անկախության տոն Հայաստան

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին