f

Անկախ

Գիշերվա մղձավանջը


Երեկ 19.00 ֊ից չորս ամսական երեխաս ջերմում է։ Ջերմիջեցնելուց հետո տարել եմ Ուիգմոր, որտեղ արել են քովիդի տեստ, և այն դրական է եկել։

21.00֊ն էր։ Այդ պահից սկսած փորձել ենք հոսպիտալացվել, չի ստացել։ Գնացել ենք Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր , որտեղ մի բժշկուհի, որ այդպես էլ չներկայացավ, մանթրայի պես կրկնում էր` տեղ չունենք։ Միայն իմ պնդումներից հետո փորձեցին կապ հաստատել ինչ֊որ տրիանժ կենտրոնի հետ, որ էնտեղից ասեն` ուր տանեն։ Իրենք չեն էլ առաջարկել դիմել։ Նաև որևէ հետագա այլ բուժում չի առաջարկել, մարդը միայն ասում էր` տեղ չունենք։

Ընթացքում բոլոր ջերմիջեցնողները ես ինքս արել եմ, իմ ջերմաչափով արել եմ չափումները։ Միայն իմ, քրոջս ու մորս պնդումներից հետո քիչ թե շատ սկսել են ուշադրություն դարձնել։ Վերոնշյալ բժշկուհին ինձ անհայտ պատճառներով Տրիանժ կենտրոն մեզ տեսնելուց հետո էլ մոտ մեկ ժամ հայտ չէր ներկայացրել։

Ընթացքում Մուրացանում ասում են` եթե տրիանժը թույլ տա, մեզ մոտ տեղ կա, բերեք երեխային։

Տրիանժն ասում է` չէ, մեր ցուցակում Մուրացան չկա, մի գնացեք։ Ուշադրություն. այլընտրանք չեն առաջարկում։ Ինչ֊որ մեկը, որ վերստին ներկայացավ իբրև հերթապահ բժիշկ, տրիանժի հեռախոսահամարով ասում է` պետք եղավ, պետք եղավ, ևս չորս ժամ էլ կսպասեք, և անջատում է հեռախոսը, քանի որ սույն բժիշկ ներկայացած անձը թքած ունի երեխայի կյանքի և առողջության վրա։

Հիմա դիմում եմ ՀՀ առողջապահության նախարարություն նախարար Անահիտ Ավանեսյանին.

Պատկերացրեք` բարձր ջերմ ունեք` Դուք էլ, Ձեր երեխան էլ, մոտ հինգ ժամ երեխան եղել է Ձեր գրկում, ահավոր ցավեր ունեք, հոգնել եք երկուսդ էլ, դեռ չեք էլ կազդուրվել կեսարյանից, հիմա պատկերացրեք` երեխան Միայն կկ է ուտում, բայց դրա համար պետք է կթեք, քանի որ երեխան ինքը չի կարողանում կրծքից քաշել։ Արաբկիրի մեկուսարան կոչվածում անհայտ է` ինչքան դեռ պետք է սպասեք։ Ոչ պայման կա կթման գործիքն ախտահանելու , ոչ էլ դուք ունեք արդեն կաթ` մի քանի ժամ ոտքի վրա կանգնելուց ու բարձր ջերմ ունենալուց հետո։ Փորձում եք կթել, ընթացում ով ասես` ներս է մտնում։ Էդ արդեն հեչ, մեկ է, կարևորը` կես գրամ կաթ ունենա երեխան։ Հավատացեք, էս մասին հանրային հեչ հաճելի խոսելը։

Հերթապահ բժշկուհուն զոռով եք բերման ենթարկում, չի ուզում մարդավարի բան ասել։ Խառն է։

Հարց. Դուք Ձեզ ո՞նց կզգայիք։

Հիմա ի պաշտոնե բացատրեք խնդրում եմ. եթե Մուրացանում անեի քովիդ տեստ, ու դրական գար, կպառկացնեին այնտեղ, եթե մեկ այլ տեղ եմ անում, ապա միայն Արաբկիր կամ ինֆեկցիոն հիվանդանոց։

Որևէ մեկը կբացատրի՞ սրա լոգիկան, հատկապես, որ Արաբկիրում գրեթե երբեք տեղ չկա, ինֆեկցիոն էլ տրիանժն երեկ չի ուղղորդել, չի տարել, մի բան էլ ասել են` երբ հարմար գտնենք, էն ժամանակ էլ կտանենք, հանգիստ նստեք տեղներդ։

Ես իմ երեխային վերցրել, բերել եմ տուն, որովհետև ևս մի քանի ժամ չորս ամսական բարձր ջերմող երեխան տապչաններին կամ իմ գրկում այլևս անհնար էր պահել, էլ չեմ ասում իմ մասին, որ արդեն ուշագնաց էի լինում, թե հոգնածությունից, թե' քաղցից, թե' ցավից։

Հարցս ուղղում եմ նաև Arsen Torosyan -ին` իբրև ոլորտը ղեկավարած մարդ, իբրև ներկա բարձրաստիճան պաշտոնյա, և ուղղում եմ իբրև ծնող. մի՞թե սա արդար է մանկահասակ երեխայի նկատմամբ։ Ձեր երեխայի նկատմամբ այս անփույթ վերաբերմունքին ի՞նչ գնահատական կտայիք։

Իմ լավ ընկեր Vahe ջան, ասա, որպես ոլորտը լավ իմացող մարդ, սա նորմա՞լ է։

Մարիամ Մուղդուսյան ՖԲ Գրառում ՀՀ Առողջապահության նախարարություն 2019-nCoV կորոնավիրուս Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին