f

Անկախ

«Ռազմավարական» բարեկամ Ադրբեջանը Ուկրաինային զենք է մատակարարում Ռուսաստանի դե՞մ. ИА REGNUM


Պետք է ասել, որ հանցավոր կիևյան վարչակարգին գաղտնի ժամանակակից զենք մատակարարելու փաստերի վերջնական հաստատվելուց հետո Ադրբեջանը վերջնականապես հակառուսական դիրք կգրավի և այլևս չի համարվի Ռուսաստանի Դաշնությանը ոչ միայն բարեկամ, այլև չեզոք պետություն:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լուրջ սրացում է հասունանում: Մի շարք ռուսական Telegram ալիքներ  հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանից Ուկրաինային QFAB-250 LG գերճշգրիտ կառավարվող ավիառումբեր մատակարերելու մասին: Խոսքը լազերային թիրախավորմամբ և 205 կգ կշռող բեկորա-ֆուգասային ռումբի մասին է, որը մշակել են համատեղ պաշտպանության արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտն ու թուրքական ASELSAN ընկերությունը և առաջին անգամ ցուցադրել են 2019 թ., այսինքն՝ ամենանորագույն դասի զենք է:

Զենքը ստեղծողները հետևյալ կերպ են արտահայտվել իրենց արտադրանքի մասին. ռումբը նախատեսված է ռմբարկու-կործանիչների համար և բարձր ճշգրտություն ունի: Թիրախը որոշվում է հզոր լազերի շնորհիվ: Արձակման պահին մարտագլխիկն անջատվում, գտնում ու ոչնչացնում է թիրախը: Հարվածի շառավիղն ավելի քան 100 մետր է: QFAB-250 LG ավիառումբը համապատասխանում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Այն հագեցած է կարծր վառելանյութով գործող շարժիչով, ինչը բազմակի անգամ մեծացնում է թռիչքի արագությունը:   Անկախ արձակման ուղղությունից՝ ռումբը ոչնչացնում է թիրախը, որի կոորդինատները նախապես  ներմուծված են նրա հիշողության մեջ:

Ադրբեջանցիների այդ ահեղ զենքը կիևյան վարչակարգին մատակարարելու մասին աղմկոտ  տեղեկության սկզբնաղբյուրը, որին հղում են անում ռուսական աղբյուրները, իրաքյան TG Sabereen News-ն է, որը համապատասխան փաստական ապացույցներ է բերում, ներառյալ ավիացիոն ներբեռնվող փաստաթղթերի «սկանները»:

Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ օդային մատակարարումներն արվել են Սուդանի «Հարթում» օդանավակայանից Լեհաստանի «Ժեշուվ» օդանավակայան և իրականացվել են ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության միջոցով: Այնուհետև՝ ցամաքային փոխադրամիջոցներով դեպի Ուկրաինա: Միայն ապրիլին կատարվել է նման 8 չվերթ: Չվերթների  և մատակարարված ռումբերի փաստացի քանակը դժվար է որոշել, բացառված չէ, որ առայժմ երևում է կիևյան վարչակարգին ավիազենքի մատակարարման այսբերգի միայն վերջրյա հատվածը:

Այդքան բարդ և թանկ լոգիստական սխեման նշանակում է, որ Բաքուն ցանկացել է խուսափել հրապարակայնությունից և Ռուսաստանի հետ հնարավոր կոնֆլիկտից՝ միաժամանակ մնալով Կիևի նացիստական վարչակարգի փաստացի դաշնակիցը: Շատ ավելի հեշտ ու ավելի էժան կարժենային չվերթները Ադրբեջանից Լեհաստան, բայց այդ դեպքում Լեհաստանի «Ժեշուվ» օդանավակայանում բեռնաինքնաթիռի վայրէջքը, որով անցնում է Կիևին ռազմական օգնության նշանակալի մասը, անմիջապես ցույց կտար, որ Բաքուն զինում է ուկրաինական վարչակարգը Ռուսաստանի դեմ:

Զարմանալի չէ, որ տեղեկատվության սկզբնաղբյուրը հենց իրաքյան տելեգրամյան ալիքն է: Անկարան 2022 թ. ապրիլից Իրաքի հյուսիսում՝ իրաքյան Քրդստանում, իրականացնում է «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունը՝ պատճառաբանելով դա քրդերից և մասնավորապես Քրդստանի բանվորական կուսակցությունից Թուրքիայի անվտանգությանը  սպառնացող վտանգով: Թուրք-իրաքյան հարաբերությունները չհայտարարված պատերազմի իրավիճակում են: Ադրբեջանին և նրա գլխավոր դաշնակից Անկարային մերկացնելը, բացահայտելով կիևյան վարչակարգին գաղտնի ժամանակակից զենք մատակարարելու փաստը, Բաղդադի համար նշանակում է որոշակի առավելությունների հասնել Մոսկվայի հետ հարաբերություններում և ցույց տալ Անկարայի կեղծավորությունը, որը փորձում է հանդես գալ որպես միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտությունում և միաժամանակ  ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում:

Ըստ համընդհանուր ընդունված միջազգային գործելակերպի՝  նոր ռազմական տեխնիկայի համատեղ մշակումն ու մատակարարումը երրորդ երկրներին պետք է արտադրող երկրները համաձայնեցնեն: Այդ համընդհանուր կանոնի համաձայն՝ Անկարան պետք է համաձայնեցներ համատեղ թուրք-ադրբեջանական արտադրության ավիառումբերի մատակարարումը Ուկրաինա:

Գաղտնի գործողության փորձը, այդ մատակարարումները թաքցնելը վատ  կանդրադառնան Բաքվի քաղաքական հեղինակության վրա: Ադրբեջանում ամեն կերպ կխուսափեն պատասխանատվությունից: Շուտով ադրբեջանական ԶԼՄ-ներից և քաղաքական գործիչների հայտարարություններից տեսանելի կդառնա փաստարկների ողջ ներկապնակը՝ սկսած մատակարարումների փաստի հերքումից մինչև արտաքին քաղաքականության մեջ անկախ պետություն Ադրբեջանի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքի մասին հայտրարություններն ու մեղադրանքները Հայաստանին աջակցելու համար:

Ռուսաստանի համար դա արդեն կարևոր չէ: Կարևոր է ուրիշ բան:

Հնարավոր է, որ ՌԴ ԱԳՆ-ն, ինչպես սովորաբար, «խիստ անհանգստություն» արտահայտի հակամարտությունում Ադրբեջանի ուղղակի ներգրավման կապակցությամբ, բայց գոյություն ունեն սթափեցնող շատ ավելի արդյունավետ միջոցներ՝ տնտեսական: Ադրբեջանական բիզնեսը կարող է ստուգումների ենթարկվել՝ տարբեր բնույթի լրջագույն հետևանքներով: Դա չի բացառում, այլ լրացնում է Մոսկվայի քաղաքական և դիվանագիտական դեմարշները: Անթույլատրելի է վաստակել Ռուսաստանի տնտեսության  և միաժամանակ նրա քաղաքացիների սպանության հաշվին: Բայց և այնպես Կիևին Բաքվի զենքի մատակարարումների մասին տեղեկատվությունը լրացուցիչ ստուգումներ և պաշտոնական հաստատում է պահանջում:

Ալեքսանդր Սավելև

Աղբյուրը՝ ИА REGNUM

Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ Ադրբեջան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին