Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում կայացան երկրորդ տուրի պարտիաները:
Խաղային երկրորդ օրը դիմակայության հաղթողին պարզեցին Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Արագ շախմատի 4 պարտիայից հետո հաշիվը հավասար ստացվեց՝ 2:2, իսկ «արմագեդոնում» հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը:
Նույն կերպ դասավորվեց նաև Դին Լիրեն-Ֆաբիանո Կարուանա դիմակայությունը: Այստեղ հաջողությունն ուղեկցեց Միացյալ նահանգների ներկայացուցչին:
Այսպիսով, 2 տուրից հետո 5-ական միավորով առաջատարները Կարլսենն ու Կարուանան են: 4-ական միավոր ունեն Վաշյե-Լագրավը, Նակամուրան ու Լիրենը: 2 միավոր ունի Նեպոմնյաշչին: Առայժմ միավոր չունեն Ֆիրուջան ու Գիրին: