f

Անկախ

Նոր ավտոբուսները մաշվում են, իսկ քաղաքացիները շարունակում են դժգոհ մնալ. տրանսպորտի համակարգ գոյություն չունի․Սամսոնյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Երևանի հանրային տրանսպորտի մասին։

Նա,. Մասնավորապես, նշել է. «Այսօր փողոցում երկու կին զրուցում էին Երևանի հանրային տրանսպորտի վիճակից: Նրանք միաձայն եկան համաձայնության, որ «էս վիճակը չի էլ դզվելու»:

Գրեթե համոզված եմ, որ նրանք 2018 թվականին ընտրել են Հայկ Մարությանին (և միգուցե նաև անիծել են ընդդիմությանը, որ խանգարել է սրտի քաղաքապետին), որը տապալեց հանրային տրանսպորտի` թղթին գրված ռեֆորմը, որովհետև չհասկացավ`թե ինչ պետք է անի և ոնց: Գնեց մի քանի ավտոբուսներ, տաղանդավոր դերասանական մոտեցումներով սելֆիներ, վիդեոներ արեց ու գնաց: Մարդիկ, բնականաբար, ուրախացան նոր ավտոբուսներով, բայց քաղաքացիներին այդպես էլ չհաջողվեց բացատրել, որ նոր ավտոբուս բերելը դեռ տրանսպորտի բարեփոխում չէ:

Հիմա շարունակվում է նույն մոտեցումը: Նոր ավտոբուսները մտցնում են գծի մեջ, մաշում են, բայց քաղաքացիները շարունակում են դժգոհ մնալ, որովհետև հանրային տրանսպորտի ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԻ. ավտոբուսի գիծ չկա, կանգառ չկա, գրաֆիկ չկա, սպասարկում չկա, վերահսկողությունն էլ` խայտառակ վատ:

Այսպես մենք վերաբերում ենք բոլոր բարեփոխումներին` մեծ շուխուր, սելֆիներ, ձևական շարժումներ, բայց տակը համակարգային բովանդակություն չկա, որովհետև այդ բովանդակության ստեղծման համար քրտաջան աշխատանք է պետք, որի հավեսը ոչ մեկը չունի:

Այսպիսով, կարճաժամկետ փիառը հաղթում է երկարաժամկետ և հիմնարար բարեփոխումներին:

Մինչև այսօր հանրային տրանսպորտը կոնդիցիոներ չունի, իսկ դուք բողոքում եք դատական համակարգից:

Հայաստան Անի Սամսոնյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին