f

Անկախ

Վերահրատարակել է երկու արժեքավոր աշխատություններ


Երևանի ,Էդիթ Պրինտե հրատարակչությունը  Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ վերահրատարակել է երկու արժեքավոր աշխատություններ, որոնք հրատարակության է պատրաստել Ախթալայի Սբ  Աստվածածին վանքի վանահայր, իր առաքելությանն անմնացորդ նվիրյալ Տեր-Հեթում քահանա Թարվերդյանը:

Առաջինը ուզում եմ ընթերցողին ներկայացնել Յովհաննէս Գալփագեան ՛՛Ռումանահայ գաղութը՛՛/2021թ./աշխատությունը: Փաստերով և բացահայտումներով լի աշխատությունը նվիրված է Արևելյան Եվրոպայի ամենահնագույն՝ Ռումինիայի հայ համայնքի պատմությանը: Այն սկզբում ներկայացնում է Անիի կործանումից գաղթած հայի սերունդներին, ովքեր դեգերումից հետո մնայուն բնակություն գտան մոլդովական հողերում և 1401թ. Սաչավա քաղաքում հիմնեցին եպիսկոպոսական աթոռ: Հատկանշական է, որ Ռումինիայի Բոտոշան քաղաքում է կառուցվել 1350թ Արևելյան Եվրոպայի առաջին քարեշեն  Աստվածամոր անունը կրող հայ եկեղեցին: Հայկական գաղութի 800 տարվա պատմությունը ներկայացվում է ծագման օրից մինչ ներկա ժամանակները: Նկարագրվում են տարբեր վայրերում կառուցված եկեղեցիները, մատուռները, դամբարանները...

Անդրադարձներ կան հոգևոր առաջնորդների, հայ ազգային կազմակերպությունների, ռումինահայ մամուլի մասին: Ռումինահայ համայնքի, հայ եկեղեցու պատմությանը ու միջեկեղեցական հարաբերություններին է նվիրված այս արժեքավոր աշխատությունը, որ տպագրվել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի՛՛Փոքրի հրեշտակներ՛՛ շաբաթօրյա դպրոցի մեկենասությամբ ի հիշատակ արցախյան 2-րդ պատերազմում նահատակված հայ զինվորների:
2-րդ գիրքը, որ հայկական հոգևոր ժառանգության ճանաչողական ոչ պակաս արժեք ունի Համազասպ վարդապետ Ոսկանի ՛՛Գուգարքի վանքերը՛՛/2022թ./ աշխատությունն է: Այս գիրքը նվիրված է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի վանքերի և նշանավոր վանական համալիրների պատմությանը: Համազասպ վարդապետ Ոսկյանի կենսագրական տեղեկանքից բացի ընթերցողը կարող է ծանոթանալ նրա գործերի մատենագրությանը ժամանակագրական կարգով՝ առանձին հատորով լույս տեսած ստեղծագործություններ, մնակավարժական երկեր, հոդվածներ և գրախոսականներ, անտիկ գործեր:

Աշխատությունը հարուստ   նկարագրով ներկայացնում է Գուգարաց թեմի վանքերը, ավելի ընդարձակ նկարագրված են երկու կարևոր վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի եկեղեցական կառույցները՝ կառուցումից, գրադարանից, վանական կյանքի կազմավորումից, կալվածքներից, ձեռագրերից մինչև վանահայրերի ամբողջական ցանկերի տրամադրումը: Ընթերցոը այս գրքի էջերում հետաքրքիր մանրամասներ կգտնի Գուգարաց թեմի պատմության, հայ-վրացական առընչությունների, քաղկեդոնականության, համալիրների պատմության, դավանանքի, եկեղեցական արվեստի մասին: Գիրքը հարոսւտ է հետաքրքիր ծանոթագրություններով:
Պոլսահայ մեկենասների խումբը գրքի վերահրատարակմամբ արժանի նվեր է արել Գուգարաց թեմի 1996-2020թթ. առաջնորդ, երջանկահիշատակ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի հիշատակին:

Իմ կարծիքով ընթերցողին դեպի գրքի խորիմաստ էջերը ուղղորդելու ինքնատիպ դեղատոմսեր է պարունակում Տեր Հեթում քահանա Թարվերդյանի՛՛Ներածություն՛՛ վերնագրված խոսքը: Այս աշխատությունների արժեքը յորովի են բարձրացնում հայ և օտար աղբյուրների մատենագրությունը, տեղանունների, անձնանունների և հատուկ անունների ցանկերը և բարձրարժեք ու մասնագիտական աչքով արված լուսանկարները: Համարում եմ,ոոր ասվածն էլ բավական է, որ մասնագետների և մասսայական ընթերցողների ուշադրությունը ուղղորդվի դեպի այս ուշագրավ գրքերը:


Վաղարշակ Ղորխմազյան
 

Վաղարշակ Ղորխմազյան Յովհաննէս Գալփագեան գիրք Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին