f

Անկախ

Կարեն Ասմարյան. «Շեշտը դնում ենք պատանեկան, լողափնյա և ձմեռային վոլեյբոլների զարգացման վրա»


Հունվարի 16-18-ը Ծաղկաձորում   անցկացվեց 2020 թվականի ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 12 տղամարդկանց և 8 կանանց թիմեր: Տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչվեց   ՖԻՄԱ-ն, կանանց պայքարում լավագույնը  «Վանն» էր:

Նշենք, որ պաշտոնական կարգավիճակ ունեցող ստուգատեսն  ընդունվել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից որպես ռեյտինգային առաջնություն, ուստի մրցանակակիր թիմերը ստացան ռեյտինգային միավորներ և իրավունք՝ մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք  Արևելյան Եվորպական երկրների ձյան վոլեյբոլի առաջնությանը և  Եվրոպայի տուրին:

Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, միևնույն ժամանակ, խոսում Ծաղկաձորում անցկացվելիք միջազգային ստուգատեսերի և ֆեդերացիայի կողմից իրականցվող  աշխատանքների մասին:

-Տարին տարվա վրա ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության դիտարժանությունն ավելանում է, հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ՝ մեծանում: 2015 թվականից ենք անցկացնում մրցաշարեր. առաջին տարին, կարելի է ասել, փորձարարական էր: Այս ընթացքում մարզիչներն էլ փորձ ձեռք բերեցին, հմտացան:

2-րդ տարին անընդմեջ կանոնների փոփոխությամբ ենք անցկացնում: Սպասում էինք, որ ավելի շատ թիմեր կմասնակցեին, կար ոգևորվածություն, բայց հավանաբար տոներից հետո լիարժեք չտարամադրվեցին, գուցե ժամանակահատվածն այնքան էլ հարմար չէր ընտրված: Արդեն իսկ մտածում ենք մի քիչ ավելի ուշ անցկացնելու մասին: Նշեմ, որ ձյան խնդիր ունեինք:

Խնդիրներ ունեինք նաև խաղադաշտերի հետ: Պայմանները բավարար չեն: Հանգստյան տները պետք է խաղահրապարակներ ստեղծեն, իրենք էլ առաջարկեն, որ թիմերը գան, խաղան:  Մրցաշարերի անցկացման համար մենք վարձակալում ենք տարածքը, ցանկալի կլիներ, որ պայմաններն ավելի լավը լինեին, անմխիթար վիճակ է: Նշեմ, որ   շուտով Եվրոպա տուրն ենք պատրաստվում անցկացնել. Ծաղկաձորի ճոպանուղու ղեկավարությունն ամեն ինչով մեզ օգնում է և աջակցում, որպեսզի առաջնությունն անցկացվի ամենաբարձր մակարդակով:  

-Պարոն Ասմարյան, մարզիկների պատրաստվածությունը, թիմերի ցուցադրած խաղը գոհացուցի՞չ է:

-Տղաների առաջնությունն առանձնացավ խաղի որակով, թեժ պայքար ծավալվեց: Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը հետաքրքրություն էին մտցրել: Մրցանակակիր թիմերը պետք է խաղան առաջիկայում մեզ մոտ անցակցվող Եվրոպայի տուրին, սա լրացուիչ խթան էր, որպեսզի թիմերը  նախապատրաստվեին և հնարավորինս լավ իրենց փորձեին դրսևորել: Դա մոտիվացիա էր մարզվելու և պատրաստվելու համար:  

Հիմնական պայքարն ընթացավ ՖԻՄԱ-ի և ԲԿՄԱ-ի  միջև: Հետաքրքիր և դիտարժան խաղ ցուցադրեց նաև ԽՄՕՄՄ տղաների երիտասարդական թիմը: Շատ լավ հանդես եկան՝ 4-րդ տեղը գրավելով: Թիմերի կեսից ավելին պատրաստված էին մոտեցել առաջնությանը և հետաքրքիր խաղ ցույց տվեցին:  

Առաջնությունը կարող եմ գնահատել միջինից բարձր, կազմակերպվածությունը բավարար էր, դեռևս ունենք խնդիրներ մարզիկների խաղային որակների հետ: Մարզիչները պետք է մի քիչ ավելի լուրջ մոտենան մարզաձևին, քանի որ միջազգային ասպարեզ դուրս գալու  2 հիմնական մարզաձևերը լողափնյա ու ձմեռային վոլեյբոլներն են: Դասական վոլեյբելն, առայժմ միայն պատանեկան մակարդակով կարող ենք զարգացնել: Մեծահասակների խմբում շատ ու շատ խնդիրներ կան լուծելու, որոնք կախված են հնարավորություններից: Հաճախ չմտածված հարցեր են տալիս ազգային հավաքական չունենալու վերաբերյալ, բայց հաշվի չեն առնում, որ այդ հավաքականի վրա հարկավոր է ծախսել ֆեդերացիայի ողջ բյուջեն: 25 տարի այդ հավաքականը միջազգային ասպարեզ դուրս չի եկել, և մենք գիտենք, որ առայժմ հնարավորություն չունի լավ խաղ ցուցադրելու: Ուստի, ցուցադրական քայլ չպետք է անենք, քանի որ հետ ենք նահանջելու այդ պարագայում:  Հարևան երկրներում նման տխուր փորձեր եղել են, բայց ոչնչի չեն հասել, իսկ վերականգնման համար տարիներ են հարկավոր: Պետք է մտածված քայլեր անել, հասկանալ՝ որքանո՞վ է արդյունավետ հավաքականի մասնակցությւոնը: Շեշտը մենք դնում ենք պատանեկան, լողափնյա և ձմեռային վոլեյբոլների վրա:  

-Վոլեյբոլի ֆեդերացիան մշտապես աչքի է ընկնում ակտիվ նախաձեռնություններով մեր երկրում միջազգային մրցաշարեր բերելու և պատվով անցկացնելու ուղղությամբ: Առաջիկա ստուգատեսերի մասնակից երկրները հայտնի՞ են:

-12 երկրից գալու են Հայաստան. տղամարդկանց 18 և կանանց 8 թիմ արդեն հայտավորվել է: Կանանց թիմերն ավելին էինք սպասում:  Ներկայացուցչական երկրներից են լինելու թիմերը՝ Ֆրանսիա, Իտալիա, Սլովենիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Լիտվա: Ռումինիան, Բելգիան, որոնք ձմեռային վոլեյբոլում ընդհանրապես հանդես չեն եկել, մեր ցուցանիշները տեսնելով, որոշել են հանդես գալ:  Առաջին փուլը Հայաստանում է կայանալու, դրանից հետո թիմերը կգնան Վրաստան: Մենք համագործակցում ենք Վրաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Համատեղ այնպես ենք արել, որ թիմերը, որոնք մասնակցում են Եվրո տուրին, անմիջապես հետո, Վրաստանում հանդես գան: Սա լավ հնարավորություն է նաև մեզ համար. թիմերը կկարողանան մի քանի մրցաշարի մասնակցել: Կարծում եմ, որ առաջնությունն աննախադեպ է լինելու Հայաստանի համար: Այդ քանակով անվանի երկրների թիմերը լինելու են Հայաստանում: Խաղային  մարզաձևերում նման մեծամասշտաբ միջոցառում չի եղել, ո՛չ հանդբոլում, ո՛չ բասկետբոլում: Մոտ 150 մարզիկ գալու է Եվրոպայից Հայաստան:  

-Պարոն Ասմարյան, ֆեդերացիան, միջոցներ հայթայթելով, մեծամասշտաբ միջոցառումներ է անցկացնում, որոնք պատիվ են բերում մեր երկրին: Կառավարության կողմից կա՞աջակցություն:

-Ցանկալի կլիներ, որ կառավարության ուշադրությունն ավելի մեծ լիներ դեպի մեր մարզաձևը: Մենք դիմել ենք, որպեսզի մեզ օգնեն, բայց առայժմ բացասական պատասխան ենք ստացել: Առաջարկել են հովանավորներ գտնել, ինչը զարմանալի է: Կառավարությունը նոր է ձևավորվել, հույս ունենք, որ ժամանակի ընթացքում  կվերանայեն իրենց որոշումները, քանի որ մարզաձևն օլիմպիական է: Մեր աշխատանքի գնահատական է, որ անվանի եկրներից գալիս են Հայաստան՝ մրցաշարի մասնակցելու:

Հասկանում եմ, որ սպորտի պատասխանատուներն էլ նոր մարդիկ են և պետք է հասկանան, թե ո՞ր ֆեդերացիան է աշխատում, որը՝ոչ: Մենք մեր գործունեությամբ մշտապես ապացուցում ենք, որ աշխատում ենք: Կան անգործության մատնված ֆեդերացիաներ, իսկ մենք մշտական որոնումների ու նախաձեռնությունների մեջ ենք: Հարկավոր է խոսեն, զրուցեն հասկանան  և մեզ աջակցեն՝ որպես կառավարության անդամներ, քանի որ խնդիրները ֆինանսական չեն, նրանք լծակներ ունեն մեզ օգնելու: Կապը պետք է լինի, որ խնդիրներն էլ լուծվեն: Մեծ կառույց է նախարարաությունը, հասկանում եմ, որ հեշտ չէ ամեն ինչին  ուշադրություն դարձնել: Օրինակ, գալիք մրցաշարի շրջանակներում Ծաղկաձորի քաղաքապետի հետ հանդիպել ենք, մեզ ամեն կերպ փորձում է օգնել և աջակցել: Նույնկեևպ պատրաստակամ է  ճոպանուղու տնօրինությունը: Նշեմ, որ այս մրցաշարի կազմակերպման վրա ծախսելու ենք 10 միլիոն դրամ, իսկ մեր տարեկան բյուջեն ընդամենը 14 միլիոն դրամ է: Մեծ դժվարությամբ ենք կարողանում միջոցներ հայթայթել, շատ չնչին գումար ենք ծախսում բյուջեից: Կարևոր է, որ լրատվամիջոցները հետաքրքրվեն մարզաձևերով, վեր հանեն խնդիրները, լուսաբանեն, վերլուծեն,  սպորտի ղեկավարներն էլ՝ տեսնեն ու ծանոթանան և իրենց առաքելությամբ փորձեն օգտակար լինել:

Սպորտ վոլեյբոլ Կարեն Ասմարյան Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա հարցազրույց

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին