f

Անկախ

Արտակ Ստեփանյան․ «Երեխաներին ոգևորում է Վիկ Դարչինյանի ներկայությունը»


«Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակներում «Հայկական հատուկ օլիմպիադաները»  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար մայիսի 25-ին կազմակերպեց և անցկացրեց ֆուտբոլային միջոցառում, որին մասնակցեց 64 դպրոցական (52 տղա, 12աղջիկ)
Անկախի հետ զրույցում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանը,կարևորելով նմանատիպ միջոցառումները, խոսում է միջոցառման անցկացման ընթացքի մասին։  


-Պարոն Ստեփանյան,ուրախալի է, «Հայկական հատուկ օլիմպիադաները» երոխաներին հերթականա տոնը պարգևեց։
-«Հատուկ օլիմպիադաները» այս ժամանակահատվածում ամբողջ աշխարհում կազմակերպում է «Եվրոպական ֆուտբոլի շաբաթ» խորագրով ֆուտբոլի մրցաշար: Այդ իսկ պատճառով փորձեցինք ինտեգրվել այդ գաղափարին: Այդ գաղափարի իրականացմանն իր աջակցությունն ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մեզ մեծապես աջակցեցին նաև մեր գործընկերները՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որը տրամադրեց մարզադահլիճ, ինչպես նաև «Դան դեսերտը»։


 

-Մասնակից դպրոցների, երեխաների ցուցադրած խաղի մասին ի՞նչ կասեք։
-Լարված մրցապայքարում իրենց ուժերը չափեցին Երևանի և մարզերի մի շարք դպրոցներ։ Ի տարբերություն անցած՝ «Աթլետիկան բոլորի համար» միջոցառմանը այս մրցաշարը տարբերվում էր նրանով, որ հիմնականում մասնակցում էին մարզերի դպրոցների երեխաները: Երևանից մասնակցում էր միայն մեկ դպրոց։ Ընդհանուր մասնակցեց 9 դպրոց՝ 6 թիմ: Գավառը հանդես եկավ միասնական թիմով՝ 4 դպրոց:
Միջոցառմանը մասնակցեցին 64 մարզիկ, 15 կամավոր, 3 մրցավար, ֆիզիկական կուլտուրայի 6 ուսուցիչ, 6 հատուկ մանկավարժ, ծնողներ։
Գրանցվեցին բարձր արդյունքներ, բայց դրանից զատ, ամենաբարձր ադյունքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գոհունակ ժպիտներն էին։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Ամեն բան անում ենք, որ մրցաշարերին երեխաների քանակն ավելանա, նրանք սպորտի միջոցով ինտեգրվեն հասարակության տարբեր ոլորտներ։ Սպորտն օգնում է նրանց ավելի ուժեղ լինել, ունենալ նպատակներ, պայքարել ու հասնել դրանց։ Նրանց շատ է ոգևորում  համաշխարհային ճանաչում ունեցող բռնցքամարտիկ, «Հայկական հատուկ օլիմպիադաների» պատվավոր նախագահ Վիկ Դարչինյանի ներկայությունն ու աջակցությունը, նրա հետ շփվելու հնարավորությունը։ Փորձելու ենք միջոցառումների քանակն ավելացնել՝  երեխաներին ներգրավելով նաև միջազգային մրցաշարերում։

Սպորտ Հայկական հատուկ օլիմպիադաներ Արտակ Ստեփանյան հարցազրույց խմբագրի ընտրանի

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին