f

Անկախ

Ապրիլին Հայաստանում ռուսաստանցիները ռեկորդային մեծ գումարներ են փոխանցել


Ապրիլին Հայաստանում ռուսաստանցիները ռեկորդային մեծ գումարներ են փոխանցել։ Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը կազմել է գրեթե 357,9 միլիոն դոլար եւ մարտի համեմատ աճել 105,2 միլիոն դոլարով (կամ 1,4 անգամ):

Սակայն այս ռեկորդային աճը ապահովել է միայն մեկ երկիր՝ Ռուսաստանը։ Ապրիլին մարտի համեմատ ԱՄՆ-ից դրամական փոխանցումները նվազել են 4,7 միլիոն դոլարով (կամ 7,7 տոկոսով), այլ երկրներից՝ 6,9 միլիոն դոլարով (9,1 տոկոսով)։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալն աճել է 116,8 միլիոն դոլարով (կամ 2,0 անգամ)։ Բայց, հաշվի առնենք, որ մարտն արդեն աչքի է ընկել նկատելի աճով։ Մարտ-ապրիլ ամիսներին տրանսֆերտների ներհոսքի սեզոնայնությո՞ւնն է ազդել, թե՞ այս ոլորտում սկզբունքորեն նոր գործոն է առաջացել։

Այս հարցին պատասխանելու համար դիտարկենք տարվա ընթացքում տրանսֆերտների դինամիկան։ Այսպես, փետրվարին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալը տարեկան կտրվածքով աճել է մոտ 1,6 անգամ, մարտին՝ 1,9 անգամ, իսկ ապրիլին՝ գրեթե 3,7 անգամ ։ Գրաֆիկը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է ամիսներով արագանում Ռուսաստանից տրանսֆերտների ծավալի աճը։

Ռուսաստանը, Հայաստան կատարվող տրանսֆերտների բացարձակ արժեքով, երկրների վարկանիշում միշտ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Սակայն վերջին տասնամյակի ընթացքում մեր հյուսիսային հարեւանը սկսեց կորցնել բացարձակ առաջնորդի իր դիրքերը։ Իսկ հետո՝ ապրիլին, իրավիճակն արմատապես փոխվեց։ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստան տրանսֆերտների ընդհանուր ներհոսքում աճել է մինչեւ 65 տոկոս (մեկ տարի առաջ այն կազմում էր «ընդամենը» 38 տոկոս)։ 

Ինչպես գիտենք, Ռուսաստանից եկող տրանսֆերտների զգալի մասը գալիս է այս երկրում գտնվող մեր աշխատանքային միգրանտներից։ Ընթացիկ տարվա հունվար-մարտին արձանագրվել է ՌԴ-ում միգրացիոն հաշվառման համար ՀՀ քաղաքացիների գրանցման 115,3 հազար փաստ։ Սա գործնականում համընկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ, երբ կար 115,2 հազար նման փաստ։ Սրանից հետեւում է, որ Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների բազմակի աճը կապված չէ աշխատանքային միգրանտների հետ։

Այստեղ գործի է դրվել մեկ այլ հանգամանք. Արեւմտյան երկրների պատժամիջոցներից հետո տասնյակ հազարավոր մասնագետներ (ներառյալ ՏՏ ոլորտը), ինչպես նաեւ ներկրող ձեռնարկատերերը լքեցին Ռուսաստանը։ 

Բոլորը տեղյակ են, որ Հայաստանն այս «միգրանտների» կողմից ամենանախընտրելի երկրների շարքում է։ Վերջիններից շատերը, ժամանելով մեր երկիր, Ռուսաստանից գումար են փոխանցել առեւտրային բանկերի համակարգով։ Դրանով է բացատրվում Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից ստացվող տրանսֆերտների աննախադեպ աճը։ Փոխանցումների նպատակները տարբեր են՝ կենցաղային ծախսերից մինչեւ բիզնես վարելը։ Չի բացառվում նաեւ կապիտալի չնչին փախուստը։

Արեւմտյան որոշ երկրներ հնարավորությունը բաց չթողեցին ՝ ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներ (հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների նույն ոլորտից)՝ պարզեցնելով նրանց մուտքի կանոնները։ 

Այլ վիճակում են Հայաստանում իրենց առեւտրային գործունեությունը շարունակող ձեռնարկատեր-ներմուծողները։ Այսինքն՝ ապրանք են գնում դրսից ու առաքում Ռուսաստան։ Բարեբախտաբար, այստեղ կարող են օգտվել SWIFT համակարգից։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանից շատ գործարարներ ֆիրմաներ են գրանցել եւ հաշիվներ բացել Հայաստանի առեւտրային բանկերում։ Սա նրանց հնարավորություն տվեց անխափան գումար փոխանցել իրենց արտաքին առեւտրային գործընկերներին: Հասկանալի է, որ այս դեպքում դրամական փոխանցումները դասակարգվում են որպես իրավաբանական անձանց փոխանցումներ։ Բայց առանց դրանց էլ դրամի արտահոսքը,  ֆիզիկական անձանց փոխանցումների մասով, նկատելիորեն աճել է։

Ապրիլին Հայաստանում ֆիզիկական անձինք արտասահման են փոխանցել 150,7 միլիոն դոլար, ինչը 56,9 միլիոն դոլարով (կամ 1,6 անգամ) ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Հետաքրքիր է, որ տրանսֆերտների ռեկորդային արտահոսքը եղել է մարտին՝ 162,1 միլիոն դոլար, այսինքն՝ այն ամսին, երբ տասնյակ հազարավոր ռուսներ են ժամանել Հայաստան։  

 

Տիգրան Վարդանյան

Աղբյուրը՝news.am

Ռուսաստան Հայաստան փոխհատուցում

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին