f

Անկախ

Էրդողանը փրփրել է. REGNUM


Մինչև հիմա պատժամիջոցներին միանալուց հրաժարվելը Թուրքիան պատճառաբանում էր այն հանգամանքով, որ հանդես է գալիս Մոսկվայի և Կիևի միջնորդի դերում ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու գործում, իսկ պատժամիջոցներին միանալու դեպքում այդ առաքելությունը կարող է խափանվել: Բայց ի՞նչ կլինի հետագայում, եթե Անկարան հեռանա «ուկրաինական շոուից»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տրամադրությունն ընկել է: Կառավարության նիստում նա հայտարարեց, որ այլևս մտադիր չէ մասնակցել «Ուկրաինայի շոուին»: Նրա խոսքով. «Մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ պարզ և տղամարդավարի ասել ենք Ռուսաստանին»:

Լավ, Ռուսաստանը լսեց, հետո՞ ինչ: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկզբից ի վեր Թուրքիան քանիցս է Մոսկվայի և Կիևի բանակցություններում միջնորդություն առաջարկել: Մարտի կեսերին Անթալիայում տեղի ունեցավ երկու երկրների ԱԳՆ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, իսկ ամսվա վերջին Ստամբուլում տեղի ունեցան ռուսական և ուկրաինական պատվիրակությունների դեմ առ դեմ բանակցությունները: Հանդիպման արդյունքում Կիևը փոխանցեց խաղաղ կարգավորման իր առաջարկությունները, Էրդողանը Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկուն և Վլադիմիր Պուտինին հրավիրեց հանդիպման Թուրքիայի տարածքում, ինչպես նաև հեռախոսով խոսեց երկու առաջնորդների հետ: Մոսկվան հայտարարեց, որ մի քանի պատասխան փաստաթղթեր է ուղարկել Կիև, բայց արձագանք չի ստացել: Թուրքիան առաջարկել է նաև միջնորդ դառնալ Մարիոուպոլում «Ազովստալ» գործարանի վիրավոր ուկրաինացի զինվորների տարհանման, ինչպես նաև Սև ծովով նրանց Ստամբուլ տեղափոխելու բանակցություններում, բայց թուրքական նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինի խոսքով՝ վերջին առաջարկությունը Մոսկվան չի ընդունել: Էրդողանը խոստացել է նաև հասնել Ուկրանիայից ցորենի մատակարարումների ապաշրջափակման: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ երկրում մոտ 25 մլն տոննա ցորեն է կուտակվել, զգալի ծավալները սևծովյան նավահանգիստներում շրջափակված նավերում են: Չի ստացվում:

Ընդ որում, Մոսկվան երբեք քաղաքականապես անհամաձայնություն չի հայտնել Էրդողանի միջնորդական ջանքերին: Մինչև հիմա Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասում էր, որ «Մոսկվան գնահատում է Անկարայի ջանքերը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում, թեև Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներն այդ հարցում չեն համընկնում»: Սակայն Մոսկվան գնահատեց Անկարայի այն դիրքորոշումը, որ արտահայտել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: Այսպես, ամերիկյան The New York Times պարբերականին տված հարցազրույցում նա կոչ է արել Արևմուտքին «լսել Ռուսաստանի փաստարկները, քանի որ ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանի և արևմտյան բլոկի միջև պետք է անվտանգության նոր ճարտարապետություն հաստատվի», իսկ Թուրքիան կարող է «Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը» դառնալ: Չի ստացվում:

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ հանդես է եկել ակտիվ մասնակցի դերում, նրան չհրավիրեցին 2020 թ. նոյեմբերի 9-ի հաշտության պայմանագրի ստորագրման համար: Դրա վրա փորձեց խաղալ Կիևը՝ կոչ անելով Անկարային նպաստել «Ռուսաստանի շահերի ոլորտում լրացուցիչ ճակատների բացմանը այլ երկրների տարածքներում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում»: Թուրքիան հրաժարվեց, ինչն էլ, ըստ երևույթին, կանխորոշեց նրա անկայուն դրությունը Կիևի և Մոսկվայի միջև միջնորդական ջանքերի մրցուղում: Բայց բանը միայն դա չէ: Անկարայի բոլոր խաղաղասիրական ջանքերի մեջ պարզ երևում էր իր համար որևէ օգուտ քաղելու ձգտումը: Նա խաղում է: Նրա հետ էլ են խաղում: Սակայն թուրքական փորձագետների գնահատմամբ՝ ամեն ինչ տանում է նրան, որ «Անկարան հաճախ է հայտնվում ավելի ուժեղ խաղացողների փոխհրաձգության տակ»: Մի կողմից՝ նա ցույց է տալիս, որ ինքնուրույն խաղացող է, մյուս կողմից՝ ակնարկում է Արևմուտքին նրա կողմն անցնելու հավանականության մասին: Փորձում է որսալ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, դուրս չգցել որևէ մեկին քայլերթից և դեմ է առնում պատասխան հարվածների: Ճնշումն Էրդողանի վրա սկսել է ուժեղանալ, The New York Times-ը պնդում է, որ Սպիտակ տունը սպառնում է Էրդողանին «մտցնել պատժամիջոցների միասնական ցուցակում Պուտինի հետ միասին»: Ակնառու են նաև Էրդողանի՝ որպես քաղաքական-դիվանագիտական լարախաղացության խոշոր տակտիկական վարպետի հեղինակությանը հարված հասցնելու փորձերը: Եվ այստեղ է, որ ի հայտ է գալիս սեփական ինտրիգը: Մինչև հիմա  պատժամիջոցներին միանալուց հրաժարվելը Էրդողանը պատճառաբանում էր այն հանգամանքով, որ հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում Մոսկվայի և Կիևի միջնորդի դերում, իսկ պատժամիջոցներին միանալու դեպքում այդ առաքելությունը կարող է խափանվել: «Որևէ մեկը, մեզնից բացի, այսպիսի վստահելի հարաբերություններ չունի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Ի՞նչ կլինի այսուհետ, եթե Անկարան իրոք դուրս գա «ուկրաինական շոուից»: Չի կարելի բացառել, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում Կիևի ու Մոսկվայի հետ Անկարայի ակտիվ հաղորդակցության շրջանակներում Էրդողանի փոխարեն որպես վստահելի միջնորդ հանդես գա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ էության, եթե հավանական է կողմերի ոչ հրապարակային երկխոսության ցանկությունը, ապա հենց Բաքուն է դառնում օպտիմալ կապող օղակը դա ապահովելու համար: Մանավանդ որ Ալիևը և Էրդողանը կարող են այդ դեպքում միավորել իրենց ջանքերը և խաղալ տանդեմով:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

Աշխարհում Տարածաշրջան Թուրքիա Ռուսաստան Ուկրաինա Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին