f

Անկախ

Ի՞նչ է մոռացել ԱՄՆ-ն Այսրկովկասում, որտեղ նրան չեն սպասում. EurAsia Daily


Վաշինգտոնը հայտարարեց Բաքվին և Երևանին պետական սահմանները որոշելիս փոխզիջման հասնելու հարցում օգնելու ձգտման մասին: Ինչո՞ւ հատկապես այսօր ամերիկացիները առարկայորեն անհանգստացան տարածաշրջանի իրավիճակից և առաջարկեցին իրենց միջնորդական ծառայությունները: Ինչպես ասում են, եկեք հասկանանք:

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը սահմանազատման և սահմանագծման ջանքերում, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցության կապերի զարգացման առաջընթացի կոչ է արել: Նա ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակության կարևորությունը Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար և հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի բանակցություններին Եվրոպական միության միջնորդությամբ»,- ասվում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Տեքստում ընդգծվում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման կարևորությունը «խաղաղության, կայունության և տարածաշրջանի բարգավաճման համար»: Իսկ նախօրեին՝ մայիսի 24-ին, ընդհանուր սահմանին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը (վերջինս, ի դեպ, ծնվել ու սովորել է Հայաստանում և շատ լավ գիտի հարևան պետության լեզուն ու պատմությունը):

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է՝ զրուցակիցները քննարկել են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի, համատեղ գործունեության կազմակերպչական և արարողակարգային  հարցերը:

Դրանից երկու օր առաջ Բրյուսելում ընթացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Վերջին կես տարվա ընթացքում դա արդեն երրորդ հանդիպումն էր: Որպես միջնորդ հանդես եկող  Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ի թիվս այլոց, հիշեցրեց Ղարաբաղի բնակիչների շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Ընդ որում, բանակցությունները և հանդիպումները, ինչպես հայտնում է Известия-ն, ընթանում են երևանյան ցույցերի խորապատկերում: Հազարավոր քաղաքացիներ պահանջում են արտահերթ ընտրություններ [Ամենայն հավանականությամբ հեղինակի այս թյուր տեղեկությունը Հայաստանում ընթացող շարժման պահանջների մասին կա՛մ կասկածելի աղբյուրների, կա՛մ թռուցիկ ուսումնասիրության հետևանք է- ծանոթ. Անկախ]: Բողոքի ցույցերը գլխավորում են երկրի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, որոնք խորհրդարանում ձևավորել են «Պատիվ ունեմ» և «Հայաստան» քաղաքական ուժերի կոալիցիան:

Տեղին է հիշեցնել, որ մի ամիս առաջ Փաշինյանը հայտարարեց «Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը իջեցնելու» անհրաժեշտության մասին:

Հայաստանի ԱԳՆ-ում ավելացրին, որ պատրաստվում են ճանաչել այն սահմանները, որոնք նախատեսում է ԱՊՀ-ի մասին 1991 թ. համաձայնությունը, և ընդգծեցին, որ «դա բնավ չի նշանակում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում իրենց իրավունքների համար հայերի պայքարի աջակցությունը»:

Այսուհանդերձ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին ազգային շահերի դավաճանության մեջ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու և «ջնջելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշողությունը»՝ Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու մտադրության համար:

Հիմա Վաշինգտոնի մասին: ԱՄՆ-ն փորձել է միջնորդ հանդես գալ Բաքվի և Երևանի միջև 2020 թ. աշնանը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտական գործողությունների ամենաթեժ պահին: Այն ժամանակ կողմերը համաձայնեցին դադարեցնել կրակը և տեղնուտեղը խախտեցին այն: Ամերիկացիները խոստացան կարգուկանոն հաստատել տարածաշրջանում, բայց գործը խոսացություններից դենը չանցավ: Թեպետ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը ձգտում էր ստանալ մեծաթիվ հայկական սփյուռքի ձայները տատանվող նահանգներում և «սպառնում» էր օգնել հակամարտության կարգավորմանը:

Այս տարվա փետրվարի 24-ից հետո, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարման խորապատկերում, անդրկովկասյան տարածաշրջանը ոչ անսպասելի ռազմավարական նշանակություն ձեռք բերեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Այս համոզման է քաղաքագիտության թեկնածու, արևելագետ Լարիսա Ալեքսանյանը.

«Բանն այն է, որ ամերիկյան իշխանություններն ակտիվացրել են հետխորհրդային տարածությունից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությունը, առաջին հերթին՝ Հարավային  Կովկասից, քանի որ այդ տարաշրջանի մերձավորությունը Հյուսիսային Կովկասին առանցքային նշանակություն է տալիս ՌԴ-ի կենսական կարևոր շահերի տեսանկյունից, որոնք կանխորոշում են երկրի ազգային անվտանգությունը:

Տվյալ իրավիճակում Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է որպես գործիք ընդհանրապես Մոսկվային թուլացնելու համար: ԱՄՆ-ն հավակնում է իրականացնել այնպիսի սցենար, որի դեպքում ռուսական խաղաղապահները կարճ հեռանկարում կլքեն Լեռնային Ղարաբաղը, քանի որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը հակամարտության գոտում ուժեղացնում է նրա դիրքերը թե՛ Ադրբեջանում, թե՛ առհասարակ ողջ տարածաշրջանում»:

Քաղաքագետի կարծիքով՝ հենց դրանով է բացատրվում նաև Սպիտակ տան շահագրգռությունը հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորման հարցում.

«Ամերիկյան իշխանությունների նպատակը Թուրքիայի ազդեցության ուժեղացումն է տարածաշրջանում ռուսական դիրքերի հաշվին և, վերջին հաշվով, Հայաստանից ռազմական բազան հանելը:

Դեռևս դժվար է ասել, թե որքանով է հավանական ամերիկյան ծրագրերի իրականացումը Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանը, որպես գերիշխող ուժ տարածաշրջանում, ակտիվ աշխատում է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ այնպիսի սցենարի իրականացման ճանապարհով, ինչը հնարավորություն կտար պահպանելու և ուժեղացնելու իր ազդեցությունը Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև ապահովելու Լեռնային Ղարաբաղում ապրող հարյուր հազար հայերի անվտանգությունը»:

Նման տեսակետ ունի նաև Ռուսատանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի (ИНИОН РАН) Մերձավոր Արևելքի և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Ավատկովը.

«ԱՄՆ-ն միջնորդական նախաձեռնություն է առաջարկում սեփական, ինչպես իրենք են կարծում, կառավարելի քաոսի ընդլայնման ծրագրերի իրականացման համարԻրականում Վաշինգտոնի՝ կոնֆլիկտների կարգավորման բոլոր նախաձեռնությունները բացասական են ավարտվում այն երկրների համար, որոնք ներգրավված են լինում տվյալ կոնֆլիկտներում:

ԱՄՆ-ն շիտակ չի գործում՝ չհասկանալով Հարավային Կովկասում տեղի ունեցող բարդ գործընթացները, հենվելով սեփական, ոչ թե հակամարտող կողմերի շահերի վրա:

Օրինակ՝ Սպիտակ տունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը միայն Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ժամանակ, այն դեպքում, երբ Ռուսաստանը փաստացի դա արել է անմիջապես Խորհրդային Միության փլուզումից հետո, ընդ որում՝ բացարձակապես անկեղծ»:

Թվում էր, թե Երևանը և Բաքուն պետք է ձգվեն, եթե բանակցային գործընթացների և արդյունավետ հանդիպումների գլխին կախվել է Վաշինգտոնի չարագուշակ ստվերը: Բայց ուժ կգտնե՞ն իրենց մեջ երկու երկրների առաջնորդները դիմակայելու ամերիկյան խնամակալությանը՝ հիմնված օգուտի ու շահախնդրության վրա: Ցանկալի է հավատալ, որ այո: Քանզի մոսկովյան դիրքորոշումն ավելի հասկանալի ու խելամիտ է:

Բայց քանի անգամ են Սպիտակ տան հետ հարաբերություններում շատ երկրների նախագահներն ու վարչապետները թուլություն ցուցաբերել՝ անձամբ բացելով քաոսի, ցավի ու զրկանքների դռները: Նրանք հետագայում տարիներով զղջացել են, կսկիծով հուշեր գրել տարագրության մեջ, բայց արդեն ուշ է եղել:

Թող հեռու մնա Ալիևի և Փաշինյանի սույն դառը բաժակը: Բայց այդպիսի դասավորության համար մի պայման է անհրաժեշտ: Պետք է ուշադիր լսել Սերգեյ Լավրովին և ժամանակին արձագանքել Մոսկվայից եկող ազդանշաններին: Բլինքենները Միշելների հետ գալիս ու գնում են, իսկ Պուտինը մնում է:

Յակով Պավլով

Աղբյուրը՝ EA Daily

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան ԱՄՆ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին