f

Անկախ

ԽԱՂԱԶԲԱՂՄՈՒՆՔԻ ՀՐԱՎԵՐ


Շարիկով նիկոլը անցյալ տարի փեսա Միշիկի եղբոր` Գրիշիկի կազմակերպության միջոցով Զարուհի Փոստանջյանի դեմ հայցեր էր ներկայացրել դատարան` իբրև թե Զարուհի Փոստանջյանը Շարիկով նիկոլին զրպարտել էր:

Չնայած նրան, որ Շարիկով նիկոլին համատարած մեղադրում են հողերը հանձնելու մեջ` պարզվում է նա միայն իրեն զրպարտված է զգում Զարուհի Փոստանջյանի կողմից արտահայտված դիրորոշումից: Շարիկովը միայն Զարուհի Փոստանջյանի դեմ է հայց ներկայացրել` փաստերը հերքելու և իրեն գումար վճարելու համար:

Ըստ Շարիկովի` եթե դատարանը հաստատի, որ Զարուհի Փոստանջյանը իրեն զրպարտել է, ապա նա այլևս չի համարվի դավաճան (մեղմ ասած ծիծաղելի է):

Շարիկովի հայցի էությունը հետևյալն է` հերքել Զարուհի Փոստանջյանի կողմից հնչեցրած հետևյալ արտահայտությունները.

-Հայցվորը (Շարիկով նիկոլը) ստացել է հողեր հանձնելու գործարքն անելու վերաբերյալ գումար,

-Հայցվորը (Շարիկով նիկոլը) գործակալ է,

-Նախորդ իշխանությունը Հայցվորին (Շարիկով նիկոլին) բերել, մտցրել է խորհրդարան

իրականությանը չեն համապատասխանում` զրպարտություն են:

Հայցը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է:

Դատարանը գտել է.

Որ չի կարող որպես զրպարտություն գնահատվել Զարուհի Փոստանջյանի կողմից արված արտահայտությունը՝ գործակալ լինելու վերաբերյալ, այս մասով հայցն անհիմն է, իսկ մնացած մասով գտել է, որ Հայցվոր (Շարիկով նիկոլը) ստացել է հողեր հանձնելու գործարքն անելու վերաբերյալ գումարներ և Հայցվորին (Շարիկով նիկոլին) նախորդ իշխանությունը բերել մտցրել է խորհրդարան հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ այդ արտահայտությունները համապատասխանում են իրականությանը: Հետևաբար հանդիսանում են զրպարտություն:

Դատարանը Հայցը բավարարվել է մասնակի գտնելով, որ

գործակալ լինելը զրպարտություն չէ, սակայն վճռել է՝ հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու և Շարիկով նիկոլին նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին զրպարտություն է:

Վճռի համաձայն`

Զարուհի Փոստանջյանը պետք է` Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ տպագրի հերքում, հետևյալ բովանդակությամբ. Արտահայտությունները՝ հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու և իրեն նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին չի համապատասխանում իրականությանը:

Զարուհի Փոստանջյանից հօգուտ Հայցվոր՝ Շարիկով նիկոլի պետք է` բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:

Զարուհի Փոստանջյանից հօգուտ Շարիկով նիկոլի պետք է` բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս՝ փաստաբանի (փեսա Միշիկի եղբայր Գրիշիկի կազմակերպությանը) խելամիտ վարձատրության գումար:

Իհարկե այս վճիռը բողոքարկվելու է, սակայն մինչ այդ հրավիրում եմ մասնակցել

ԽԱՂԱԶԲԱՂՄՈՒՆՔԻ

Զարուհի Փոստանջյանի կողմից շարիկովի և էրատոյի մասին արված արտահայտությունների շուրջ

Հարց- շարիկովը և էրատոն հողերը հանձնելու վերաբերյալ ի՞նչ են ստացել

Պատասխան-

1. Հողերը հանձնելու համար ստացել էին գումար

2. Հողերը հանձնելու համար ստանում են գումար

3. Հողերը հանձնելու համար ստացել էին, ստանում են և ստանալու են գումար և այլ նյութական վարձատրություն

Հարց- շարիկովը և էրատոն գործակալներ ե՞ն

Պատասխան-

1. Գործակալներն են

2. Գործակալներ չեն, այլ ցեղասպան թուրքեր են

3. Գործակալներ են և ցեղասպան թուրքեր միաժամանակ

Հարց- Ո՞վ է շարիկովին բերել մտցրել խորհրդարան

Պատասխան-

1. Նախորդ իշխանությունն է շարիկովին բերել մտցրել խորհրդարան

2. Նախորդ իշխանությունը կապ չունի շարիկովի խորհրդարան մտնելու հետ

3. Նախորդ իշխանության և այլ ուժերի համատեղ գործունեությամբ (անգործությամբ) է շարիկովը մտել խորհրդարան

Զարուհի Փոստանջյան ՖԲ Գրառում դատական հայց Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին