f

Անկախ

Հայոց բանակի կազմավորումը 1918 թ.


Վահե Լորենց

Հայոց բանակը հազարամյակներ ի վեր հայոց ինքնության պահապանն է եղել: Անգամ պետականության բացակայության ժամանակներում հայկական առանձին զինված ստորաբաժանումներ միշտ զսպաշապիկի դեր են կատարել օտարի համար` կատարելով հայոց ինքնության պահապանի դերը: Հայ ռազմիկն իր պինդ բազկով բազմիցս աչքի է ընկել անգամ հայրենիքից հեռու` Եգիպտոսում, Բյուզանդիայում, Եվրոպայում, հեռավոր Հնդկաստանում:

Հայության համար ամենապատասխանատու, ամենավճռորոշ պահին` 1918 թ., երբ մեր գլխին կախված էր ոչնչացման սպառնալիքը,  մեր ռազմիկն իր հուժկու հարվածով կարողացավ հավաստել հայի ապրելու և արարելու իրավունքը:

Հայաստանի առաջին Հանրապետության բանակը ձևավորվեց Կովկասում գործող Հայկական կորպուսի և հայ կամավորական խմբերի հիման վրա: Հայկական կորպուսը կազմավորվել էր ռուսական կայսերական իշխանությունների նախաձեռնությամբ` կազմակերպելու համար թուրքական ճակատում հայ կամավորների մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին: Կորպուսի հրամանատարն անվանի գեներալ Թովմաս Նազարբեկովն էր:

Կորպուսում երկու հրաձգային դիվիզիաներ կային, հեծելազորային, հրետանային, հետևակային բրիգադներ, մասնագիտացած այլ ստորաբաժանումներ: Սարդարապատում հենց Հայկական կորպուսը թուրքերին հասցրեց վճռական հարվածը և արևելահայությանը փրկեց ցեղասպանությունից:

Պետք է նշել, որ դա բաց դաշտում առաջին հայ-թուրքական ճակատամարտն էր, որ պսակվեց հայերի փառավոր հաղթանակով: Սարդարապատում հայկական կողմից մարտնչում էր մոտ 12000 զինվոր, իսկ Ապարանի ճակատում Դրոյի հրամանատարության տակ 8000 սվին կար, որի կեսը Հայկական կորպուսի զինվորներն էին, մնացածը` աշխարհազորայիններ:

Սակայն Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա: Դիվիզիայի հրամանատար նշանակվեց Սարդարապատի հերոսամարտի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը: Իսկ Հայաստանի զինվորական նախարարն էր Հովհաննես Հախվերդյանը:

Հետագայում  դրա հիման վրա էլ ձևավորվեց Հայաստանի Հանրապետության բանակը: 1918 թ. ամռանը բանակում հաշվառված էր 17000 զինվորական, որոնցից 900-ը` սպա: Պետականության ամրապնդման և առկա մարտահրավերներին դիմակայելու պայմաններում հայկական բանակի թվաքանակն աճեց. 1919 թ. արդեն բանակում հաշվառված էր 30000, իսկ հանրապետության կործանման ժամանակ` 1920 թ. աշնանը` 40000 մարտիկ:

ՀՀ բանակի ձևավորման գործում մեծ դեր ունեցան ռուսական կայսերական բանակի նախկին սպաները, առանձին հայ ֆիդայիներ: Մասնավորապես, հայոց բանակում ծառայում էին ավելի քան 20 նախկին ռուսական բանակի գեներալներ և տասնյակ բարձրաստիճան այլ սպաներ:

Հայոց բանակի սպառազինությունն այդ տարիներին թույլ էր և հիմնականում կատարվում էր ռուսական բանակի թողած զենք-զինամթերքի հաշվին, ինչպես նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների նվիրատվությունների հաշվին: Օրինակ` բուլղարական բանակում ծառայած, առաջին հայազգի օդաչուն համարվող Արթուր Ռիլսկին 1920 թ. Ֆրանսիայում երկու օդանավ գնեց և ուղարկեց Հայաստան: Հայոց բանակն ուներ ավիաջոկատ և փոքրիկ տորմիղ Սևանա լճում: 1920 թ. բանակին որոշ սպառազինություն և հանդերձանք մատակարարեց դաշնակից Անգլիան:

Բանակի ներքին կանոնադրական հարցերը նույնպես կազմակերպվում էին ռուսական կայսերական բանակի կանոնադրության հիման վրա: Կոչումներն ու աստիճանակարգը ևս ներմուծված էին ռուսական բանակից: Հայոց բանակի հրամանատարությունը, բնականաբար, դրանք բարեփոխելու միջոցներ ձեռնարկեց, սակայն հասկանալի պատճառներով չհասցրեց իրականացնել: Կարճ ժամանակամիջոցում, այնուամենայնիվ, զինվորական նախարարությունը մեծ աշխատանք իրականացրեց: Առաջնային պետք է համարել «Զինապարտության մասին» օրենքը, որի համաձայն` հայկական բանակում ծառայության ժամկետ սահմանվեց 18 տարին, որից երեք տարին` գործող բանակում, մնացած մասը` պահեստազորում: Բանակում ծառայության անցնելու ժամկետ էր սահմանված 18 տարեկանը: Ուսանողներին տրված էր տարկետման հնարավորություն, սակայն ծառայելը բոլորի համար պարտադիր էր:

Հայաստանի արական բնակչության 16-43 տարեկան անձինք համարվում էին զինապարտ:

Այնուհանդերձ, հայկական բանակում բազում խնդիրներ կային: Ամենալուրջ խնդիրը դասալքությունն էր, որ պայմանավորված էր ժամանակի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով: 1920 թ. տվյալներով հայկական բանակում ծառայությունից  խուսափողների թիվը հասնում էր 18000-ի: Սրանում պակաս մեղավոր չեն նաև ներքին և արտաքին քայքայիչ ուժերը` ի դեմս բոլշևիկյան կուսակցության, որ ներքին  աշխատանքներ էր տանում բանակը կազմալուծելու և ռուս-թուրքական սև ծրագրերն ի կատար ածելու համար:

Կառավարությունը ծայրահեղ միջոցների դիմեց` դասալքությունը բանակում կանխելու համար: Անգամ սահմանվեց պատժի առավելագույն չափը` գնդակահարություն: Պատիժը տարածվում էր ոչ միայն բուն դասալիքների, այլև նրանց թաքցնողների վրա: Այս ծայրահեղ միջոցը փաստում է, թե որքան արդիական էր դասալքության խնդիրը հայկական բանակում:

Հայաստանում պակաս արդիական չէր նաև ապօրինի զենքի շրջանառության և մաուզերիզմի խնդիրը: Նոր խաղաղված երկրում կային զինված խմբավորումներ, որոնք խանգարում էին մարդկանց անդորրը, անգամ զբաղվում էին թալանով ու ավազակությամբ: Մաուզերիզմը իսկական չարիք էր դարձել երկրի համար: Դժվարությունն այն էր, որ ապօրինի զենք-զինամթերքը հիմնականում կենտրոնացած էր նախկին կամավորների, ֆիդայիների ձեռքում: Կառավարության որոշմամբ` Դրոն մաուզերիզմի դեմ մեծ պայքար սկսեց: Պետք է նշել, որ Դրոյի պայքարի մեթոդները խիստ էին, բայց և արդյունավետ: Դրոյին հաջողվեց կարճ ժամանակամիջոցում վերջ տալ մաուզերիզմին:

Չնայած առկա խնդիրներին` բանակը հիմնականում կատարեց իր խնդիրները: 1918 թ. դեկտեմբերին, երբ վրացական բանակը գրավեց Լոռին, Դրոն հայոց բանակով կարճ ժամանակում ոչ միայն ազատագրեց Լոռին, այլև արշավանք ձեռնարկեց Թիֆլիսի վրա, որը կասեցվեց միայն դաշնակիցների միջամտությամբ: Հայաստանը մշտապես առճակատման  մեջ էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 1919 թ. հայկական բանակը մտավ Կարսի մարզ և այն կցեց Հայաստանի Հանրապետությանը:

1920 թ. մայիսին բոլշևիկյան զինված ապստամբությունը նույնպես արագությամբ ճնշվեց հայկական զինուժի կողմից:

1920 թ. սեպտեմբերին Թուրքիան պատերազմ հայտարարեց Հայաստանի Հանրապետությանը: Թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը: Հայկական բանակն անկազմակերպ կռիվներով նահանջեց: Պետք է նշել, որ հայոց բանակի այս պարտության մեջ շատ են օբյեկտիվ պատճառները: Նախ` քեմալական Թուրքիան լավ սպառազինված էր, բացի այդ, Հայաստանը, Թուրքիայից բացի, պատերազմական դրության մեջ էր նաև Ադրբեջանի և Խորհրդային Ռուսաստանի հետ, և երեք ճակատով, բնականաբար, չէր կարող դիմակայել ճնշմանը: Պակաս կարևոր չէր նաև հայ բոլշևիկների ազգադավ, քայքայիչ գործունեությունը բանակում, առհասարակ Հայաստանի Հանրապետությունում:

 

Վահե Լորենց հայոց բանակ անցյալից Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին