f

Անկախ

Հակոբ Օրդանյան․ «Մենք՝ մարզիկներս, ամեն բան անում ենք մեր երկիրը պատվով ներկայացնելու համար»


Վերջերս  Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած խառը մենամարտերի MIX FIGHT 50 հոբելյանական մրցաշարի շոու երեկոյի ընթացքում 82 կգ քաշային կարգում ռուս մրցակից Վլադիմիր Ռյաբստևի հետ մենամարտում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և, հաղթելով, միջազգային հարթակում հերթական անգամ հայոց եռագույնը ծածանեց Հակոբ  Օրդանյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ խոսելով սպորտում հաջողության հասնելու գրավականների մասին։


-Շնորհավորում ենք Սոչիում տպավորիչ հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Շուրջ 2 ամիս մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել։ Նշեմ, որ ես մարզվում եմ «Պետրոսյան Դոջո մարտական ակումբում» Աշոտ Պետրոսյանի ու Մխիթար Սերոբյանի գլխավորությամբ։ Շատ լավ մարզավիճակում էի գտնվում և լիարժեք պատրաստ էի մենամարտին։
Մեր թիմից մրցաշարին մասնակցում էր 4 մարզիկ։ Մարտական ու հաղթական  տրամադրվածությամբ մեկնեցինք Սոչի։  Ուրախ եմ, որ ամեն բան լավ դասավորվեց, կարողացա հաղթել։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակցի ու ելույթի մասին ի՞նչ կասեք։
-Բարձր մակարդակով էր կազմակերպված «Միքս Ֆայթ 50» հոբելյանական մրցաշարը՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Դիտարժան մենամատերով մրցաշար  կայացավ։  
Մրցակիցս՝ Վլադիմիր Ռյաբստևը,  ուժեղ ու փորձառու մարզիկ էր։ Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ մեր պլանավորածին համաձայն, ինձ կարողացա ճիշտ դրսևորել և նրան հաղթել միավորներով։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը, ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Յուրաքանչյուր  հաղթանակ կարևոր է մարզիկի կարիերայում, քանի որ տալիս է վստահություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ, առաջ գնալու ցանկություն։
Սպորտում հաջողության հասնելու համար հարկավոր է կամքի ուժ, աշխատասիրություն, նպատակասլացություն․ ցանկացած ոլորտում ու գործում հաջողելու համար այս հատկանիշներն անչափ կարևոր են։


-Ի՞նչ եք զգում, երբ այս դժվար ժամանակահատվածում ներկայացնում եք Հայոց եռագույնը, կա՞ պատասխանատվություն։
-Իհարկե, քանի որ մենք՝ մարզիկներս, ամեն բան անում ենք մեր երկիրը պատվով ներկայացնելու համար։ Միշտ էլ հաճելի է,  երբ հաղթում ես և ի նշան հաղթանակի՝ եռագույնն ես ծածանում ու նոր պարտավորություն ստանձնում՝ հետագայում էլ հաջող հանդես գալու համար։
Նշեմ, որ Սոչիում մրցաշարին հետևում էին ու մեզ ոգևորում էին հայ երկրպագուները, որոնց ներկայությունը միշտ հաճելի է, քանի որ էլ ավելի ուժեղ ենք դառնում։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս։ Առաջիկայում կլինեն մրցաշարեր, որոնց կմասնակցեմ։ Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, ուստի շարունակելու եմ անձնվիրաբար մարզվել՝ նպատակիս ամեն գնով հասնելու համար։

Խառը մենամարտեր Սպորտ Սոչի Միքս Ֆայթ Հակոբ Օրդանյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին