f

Անկախ

Գոռ Սահակյան․ «Սպորտում հարկավոր է պայքարել, չնահանջել և միշտ առաջ նայել»


Հունաստանի Հերակլիոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը 45 երկրի պայքարում գրավեց 1-ին հորիզոնականը՝ հայրենիք վերադառնալով 14 մեդալով։ 
67 կգ քաշային կրարգում տպավորիչ ելույթներ ունեցավ և բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Սահակյանը՝ երկամարտի 302 կգ արդյունքով:

Անկախի հետ զրույցում երիտասարդ մարզիկը կիսվում է տպավորություներով՝ խոսելով հաջողության հասնելու իր բանաձևի մասին։


-Շնորհավորում ենք աշխարհի առաջնությունում մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Հրաշալի նախապատրաստական շրջան էի անցել, շատ լավ մարզավիճակում էի գտնվում։ 2 անգամ ուսումնամարզական հավաքների  մասնակցեցինք Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ։ Անհատական մարզումներս էլ անցկացրել եմ անձնական մարզիչս Պողոս Պողոսյանի գլխավորությամբ։
Նշեմ, որ  պատրաստ էի պայքարել ավելի բարձր հարկի մեդալի համար, տրամադրվածությունս էլ մարտական էր, սակայն հրում վարժության վերջին մոտեցումը՝ 170 կգ-ն, ձախողեցի․ մի փոքր լարվածություն կար, մի փոքր տեխնիկայի խնդիր, մի փոքր էլ մոտեցումս ուշացավ, մկաններս սառեցին։ Սակայն ամեն ինչ դեռ առջևում է, շատ մրցումներ են լինելու, քրտնաջան աշխատելու եմ և  նախապատրաստվելու մյուս մրցաշարերին։


-Ինչպե՞ս եք հաղթահարում լարվածությունը մրցումների ժամանակ։
-Թեև մրցակիցներով միմյանց ճանաչում ենք, բայց մեր պայքարը ծանրաձողի հետ է։ 
4-րդ անգամ էի մասնակցում միջազգային մրցման, լարվածությունն այնքան էլ մեծ չէր։ Հիմնականում լիցքաթափվում եմ երաժշտություն լսելով և «Աստվածաշունչ» ընթերցելով։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-2 անգամ դարձել եմ Եվրոպայի չեմպիոն։ Ուզբեկստանում կայացած աշխարհի առաջնությանը 5-րդ տեղը գրավեցի։ Սա իմ առաջին մեդալն էր աշխարհի առաջնությունում։ Տարբեր են զգացողությունների առումով աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, քանի որ այստեղ մասնակցում են աշխարհի բոլոր երկրները։


-Թիմային հաշվարկում 1-ին հորիզոնականը հրաշալի արդյունք է։ Տղաներով ոգևորովու՞մ եք մեկդ մյուսի ելույթներով։
-Աշխարհի երիտասարդական առաջնությունում առաջին անգամ է, որ Հայասատնի հավաքականը այսքան հաջող հանդես եկավ։  Ոգևորությունն անբացատրելի է, հատկապես երբ հաղթում ենք, վեր է խոյանում եռագույնը, հնչում է օրհներգը, և բոլորը հոտնկայս լսում են։
Բավական դժվար ժամանակներ են Հայաստանի համար։ Մեր երկիրն անցել և անցնում է շատ դժվարություների միջով․ սակայն  մենք չենք ընկճվում, կարողանում ենք պատվով ներկայանալ միջազգային ասպարեզում։ 
Թիմում հրաշալի մթնոլորտ է, սա էլ հաջողության գրավականներից է։ Առաջինը Գառնիկ Չոլակյանը մտավ պայքարի մեջ ու նվաճեց ոսկե մեդալ, ողջ թիմով ոգևորվեցինք։ Կարողացանք հաջող հանդես գալ, մեդալներ նվաճել։


-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ծանրամարտով, ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-9 տարեկանից եմ սկսել հաճախել, մեծ եղբայրս էր մարզվում։ Փոքրամարմին երեխա էի, սկզբից չէին ընդունում, թեև ծանրամարտի տեխնիկային լրիվ ծանոթ էի, ամեն բան գիտեի, միշտ սիրել եմ այս մարզաձևը։  Մարզիչս՝ Պողոս Պողոսյանը, հասկացավ, որ  կարող եմ հաջողության հասնել այս ասպարեզում։
Սպորտում հարկավոր  է  միշտ պայքարել, ոչնչից չընկճվել, չմտածել, որ եթե մեկ անգամ չի ստացվել, հետո էլ չի ստացվի։ Պետք է պայքարել, չնահանջել և  առաջ նայել։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս, ամեն ինչ անելու եմ, որ մեդալի գույնը փոխեմ, մարզիչս գիտի, թե ինչի վրա պետք է աշխատենք, բացթողումները լրացնենք, որ  լիարժեք պատրաստ լինեմ աշնանը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Ծանրամարտ Սպորտ երիտասարդական առաջնություն բրոնզե մեդալ Գոռ Սահակյան հարցազրույց խմբագրի ընտրանի

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին