f

Անկախ

Գարիկ Կարապետյան․ «Ամեն բան անելու եմ հաղթանակ տոնելու և հայի պատիվը բարձր պահելու համար»


Հունաստանի Հերակլիոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները մեդալաբեր ելույթներ ունեցան՝ նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
96 կգ քաշային կարգում երկամարտի 370 կգ արդյունքով (170+200) իրեն լավագույն կողմերով դրսևորեց և աշխարհում 2-րդ անգամ առաջինը ճանաչվեց գյումրեցի Գարիկ Կարապետյանը։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություներով՝ խոսելով նախապատրաստական շրջանի և հաջողության հասնելու գրավականի մասին։


-Շնորհավորում ենք ԱԱ-ում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Մարզումներով հագեցած նախապատրաստական շատ լավ փուլ եմ անցել մարզիչներ Մելիք Ղուկասյանի և Հակոբ Փիլոսյանի գլխավորությամբ։ Լիովին պատրաստ էի առաջնությանը, ուստի, հաղթական տրամադրված մեկնեցի Հունաստան՝ ոսկու հետևից։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։


-Մրցման ընթացքի, Ձեր ելույթների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Ամեն բան շատ լավ էր կազմակերպված։ Մրցակիցներս էլ բավական պատրաստված և ուժեղ մարզիկներ էին։ Լարվածությունը հաղթահարեցի առաջին վարժության կատարումից հետո՝ ճիշտ մտնելով պայքարի մեջ։ Թեև բոլորն էլ եկել էին ոսկու հետևից, բայց այն գնաց Գյումրի։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում ու առաջընթաց ոգևորում է՝ կանգ չառնելու, միշտ առաջ շարժվելու ու նոր հաջողություններ գրանցելու։ Բնական է, որ չեմ բավարարվելու ձեռքբերվածով և ամեն ինչ անելու եմ հաջողությունս շարունակական դարձնելու և մեծահասակների պայքարում հաղթանակներ տոնելու համար։ 
Իսկ հաջողության հասնելու համար հարկավոր է նվիրում, նպատակասլացություն և քրտնաջան աշխատանք, շատ կարևոր է նաև հոգեբանորեն պատրաստ լինել։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանը, երբ հաղթում եք և վեր է խոյանում հայոց եռագույնը։
-Մեծ պատիվ է ու ահռելի պատասխանատվություն, քանի որ ողջ հայ ազգը սպասում է հաղթանակների։ Մենք՝ մարզիկներս ամեն բան անում ենք միջազգային մրցաարերից հաղթանակով վերադառնալու համար։ Սա կարևոր է, որ աշխարհն ամեն անգամ իմանա հայի ուժի մասին։ Մեր պետությանը հաղթանակներ շատ են հարկավոր։ Բառերով չեմ կարող նկարագրել ոգևորությունս, երբ թե՛ իմ, թե՛ ընկերներիս հաղթանակից հետո տեսնում եմ վեր խոյացած հայոց եռագույնը։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Արդեն վերսկսել եմ մարզումներս, նախապատրաստվում եմ Ալբանիայում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը․ ամեն բան անելու եմ հաղթանակ տոնելու և հայի պատիվը բարձր պահելու համար։

Հունաստան Սպորտ Ծանրամարտ երիտասարդական առաջնություն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի աշխարհի առաջնություն Գարիկ Կարապետյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին