f

Անկախ

Արմեն Եփրեմյան․ «Հերոսաբար զոհված բոլոր քաջ զինվորների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»


Ապրիլի 16-ին Ստրասբուրգում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 76 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և վրացի Բադրի Գոգիչաշվիլիի  հետ պայքարում կարիերայի 13-րդ հաղթանակը տոնեց հայազգի Արմեն Եփրեմյանը։ 
Հայ մարզիկի ռինգ էր դուրս եկել Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Արամ Գալստյանի հիշատակը հավերժացնող շապիկով։
Անկախի հետ զրույցում Արմենը կիսվում է տպավորություններով՝ խոսելով առաջիկա ծրագրերի, վարկանիշ ձեռք բերելու և Եվրոպայում IBF վարկածով գոտու համար մենամարտել ցանկանալու մասին։


-Շնորհավորում ենք, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մենամարտին։
-Յուրաքանչյուր մենամարտ ինձ համար կարևոր է, ուստի պատրաստվում եմ մեծ եռանդով ու քրտնաջան աշխատանքով։ Այս մենամարտից առաջ հիանալի նախապատրաստական շրջան եմ անցել՝ ֆիզիկապես ու տատիկապես լիարժեք պատրաստվելով, սպարինգ մենամարտեր անցկացնելով և հատուկ մարզումներով տոկունությունս բարձրացնելով, ինչի համար և շնորհակալ եմ իմ անձնական մարզիչներին։ 
Այսօր ունեցած հաջողություններիս հիմքը դրվել է Հայաստանում՝ դինամոյական վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանի շնորհիվ, ինչը ես չեմ կարող մոռանալ։ Այժմ իմ անձնական մարզիչս, միևնույն ժամանակ մենեջերս, գերմանաբնակ Թիմոր Խալիլն է, ազգությամբ եզդի, որին շնորհակալ եմ ինձ վստահելու և հետս աշխատելու համար։ Հաճախ եմ լինում Գերմանիայում՝ նրա մարզական համալիրում, մասնակցելով ուսումնամարզական հավաքների։ 
Ցանկացած մենամարտի տրամադրվում եմ մարտական և հաղթելու մեծ ցանկությամբ։ 


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Այս մենամարտն ինձ համար անչափ կարևոր էր և առանձնանում էր նրանով, որ պետք է ռինգ դուրս գայի արցախյան 2-րդ պատերազմում հերոսաբար զոհված զարմիկիս՝ Արամ Գալստյանի լուսանկարով շապիկով, ինչն ավելի պարտադրող էր։ Պետք է ամեն գնով հաղթեի, քանի որ Արամն էլ հաղթողի հոգեբանությամբ ընկավ հերոսի մահով։
Մրցակիցս՝ Բադրի Գոգիչաշվիլին, փորձառու, շատ  լավ պատրաստված և դիմացկուն մարզիկ էր, արժանի հարգանքի։ Մենամարտը բավական լարված ստացվեց,  ընթացքում մի քանի մարտավարություն փոխվեց, բայց մարզչիս խորհուրդների շնորհիվ կարողացա հաղթել։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հըաղթանակը։
-Կարիերայիս 13-րդ հաղթանակն էր և վարկանիշային էր։ Այն ոգևորում է, որ նշաձողս պահեմ, մեծ եռանդով շարունակեմ մարզումներս և նորանոր հաղթանակներ կերտեմ։ Իսկ նպատակիդ հասնելու համար հարկավոր է աշխատասիրություն և մարզական հաջողություն։
Նշեմ, որ հաղթանակս նվիրում եմ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զարմիկիս՝ Արամ Գալստյանին։ Նրա, ինչպես նաև հերոսաբար զոհված բոլոր  քաջ զինվորների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում․ հավերժ փառք ու խոնարհում։  


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունակում եմ ինտենսիվ մարզումներս, քանի որ առաջիկայում Գերմանիայում և Ֆրանսիայում ունեմ նախատեսված մենամարտեր բավական ուժեղ մրցակիցների հետ։ Ամեն բան անում եմ վրկանիշ ձեռք բերելու և Եվրոպայում պայքարելու IBF վարկածով գոտու համար։


 

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Արմեն Եփրեմյան հաղթանակ Ստրասբուրգ հարցազրույց խմբագրի ընտրանի

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին