f

Անկախ

Հեշտ չէ հայ մնալը ու ներհայաստանյան անիծյալ միջավայրում մի չոփ շարժելու հույսով տասնամյակներով թփռտալը


Այս տարի կդառնամ 75։ Միջազգային մասշատաբներով սովետում ոչմիբան եմ եղել /հայ երևելիները թող լլկվեն, իրենց համեմատ հանճար եմ եղել/։ 52 տարեկանում իմ ասպիրանտի շնորհիվ գիտաշխատանքի հրավեր ստանալով արտագաղթել եմ։ Դրսում մոսկովյան ասպիրանտական գիտելիքների ու սեփական քթածակի հաշվին ինչ որ արդյունքների հասել եմ։

1-Էքսպերիմենտալ մոդելի հիման վրա նկարագրել եմ սրտային հյուսվածքում արիթմիկ պրոցեսների գեներացման մեխանիզմը։ Լուրջ բան է՝ բացատրելիք չէ։

2- նկարագրել եմ դեպի սիրտ արյան ետդարձի մեխանիզմը, որն անլուծելի էր Հարվեյի ժամանակներից սկսած։ Առաջարկվող մեխանիզմն էլ իր հերթին բացատրություն է տվել առնվազն 4 հայտնի, բայց աղոտ բացատրություն ունեցող սրտաբանական այլ պրոցեսների։ Գերլուրջ բան է՝ անհնար է բացատրել ոչ մասնագետին։

3 - որպես վարկած հիմնավորել ու առաջարկել եմ մարդու առաջացման էվոլյուցիոն մեխանիզմը՝ որպես զենքի միջոցով տարվող հոմոցիդի արդյունք։ Այն դեռևս չի ընդունվել ասպարեզը գրաված բրիտանական գիտական "աստղերի" կողմից, բայց ջահելները կտեսնեն հետագայում, որ ես եմ ճիշտ եղել։ Գեր-գերլուրջ բան է, կմնա որպես իմ գիտական մեծագույն նվաճումը։

4- Հեղինակել եմ քաղաքագիտական տարրական գիտելիքների մասին նկարազարդ այբենարանի,․ որի վրա թքած է ունեցել հայությունը։ Շատ ավելի լայն ծավալի մոտավորապես նման թեմայով անգլերեն գիրքը Ամազոնում վաճառքի է։

5- 3000ից ավել կարճ մտքերով՝ հայերեն, /ռուսերեն ու անգլերենն էլ առավել փոքր ծավալներով/ գրքեր եմ հրատարակել, որոնք դարձյալ, հայության համար ոչմիբան են։

6-Մոտ 60 գիտական հոդվածների և 300 քաղաքագիտական վերլուծական հոդվածների հեղինակ եմ։ 150-ից ավել էլ քաղաքագիտական պատկերազարդ ելութներ եմ տեղադրել յություբում։

6-Կյանքումս մեկ անգամ եմ պարտք վերցրել՝ ամերիկա թռչելու ինքնաթիռի տոմսի համար։

7-Հայաստանում եղած ժամանակ փող եմ աշխատել

ա- տրամվայի հին ակումուլյատորներից փոքր ակումուլյատորներ հավաքել- ծախելով։

բ-Իմ ու ընկերոջս սարքած սարքով գունավոր ֆոտո տպելով, /մեկ ժամում 100 նկար/,

8-Ակադեմիական ծերակույտի հետ մշտապես կռիվների մեջ եմ եղել, որովհետև իրենց թվացել է, որ ջահելներին ուտելու իրավունքն ունեն։

9-Քաղաքականում եմ 1988-ի փետրվարյան առաջին միտինգից, ուր ինքս խոսել եմ։

10-Ետ նայելով կասեմ, որ երջանկություն էր ծնողներիս ընտանիքում ծնվելը, դժոխային էր Հայաստանում ապրելը ու հայաստանյան քաղաքական ու հասարակական հրեշային բեսպրեդելին ականատես լինելը։

Հիմա էլ, կյանքի էս փորձով, չնայած կուշտ ապրելուն, հեշտ չէ հայ մնալը ու ներհայաստանյան անիծյալ միջավայրում մի չոփ շարժելու հույսով տասնամյակներով թփռտալը։

11 Բայց դե կյանքիցս իհարկե անչափ գոհ եմ՝ ընկերներիս մեծ մասը չկան, ազգի կեսը չկա, ջահելների սերուցքը չկա, պետությունն էլ իր վերջին տարիներն է ապրում։

Արա Հարությունյան ՖԲ Գրառում Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին